Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անկապ հեռախոսահամար ՌԴ դեսպանատանը

Անկապ հեռախոսահամար ՌԴ դեսպանատանը
20.06.2012 | 17:47

Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը փորձում է քաղաքացիների համբերությունը։ «Շուրջ մեկ ամիս է, չեմ կարողանում դիմումս ներկայացնել դեսպանատուն` անձնագրիս ժամկետը երկարացնելու համար»,- հուզված և զայրացած փաստեց խմբագրություն եկած քաղաքացի Տաիսյա Մելիքսեթյանը։ Գուցե խնդիրը ոչ թե դեսպանատունն է, այլ քաղաքացու` գործող կարգի չիմացությունը։ Փորձեցինք խնդիրը պարզել. տիկին Տաիսյան մանրամասնեց, որ մեկ ամիս առաջ գնացել է դեսպանատուն, այնտեղի հերթապահը տեղեկացրել է, որ դիմումների հանձնման կարգի տեղեկությունը փակցված է պատին. «Այդպես էլ արեցի և, ըստ գործող կարգի, նշված հեռախոսահամարով մեկ ամիս է` փորձում եմ կապվել տվյալ պատասխանատուների հետ»։ Ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ համոզվել, քան տասն անգամ լսել։ Դրա համար մենք զանգահարեցինք տվյալ 58-24-63 հեռախոսահամարով, որը կոչված է ապահովելու քաղաքացիների հետ կապը, սակայն հեռախոսահամարը «հաստակողի պես» չէր պատասխանում։ Ի դեպ, պարզվեց, որ այս դեպքը եզակի չէր։ Դեսպանատան մոտ հավաքված բոլոր մարդիկ իրենց դժգոհությունն էին արտահայտում դեսպանատան գործունեությունից։ Այլ կերպ ասած, դեսպանատան աշխատակիցներն ալարում են իրենց պարտականությունները կատարել։ Եթե անգամ ընդունենք, որ խնդիրը տեխնիկական է և մեկ ամիս չի կարգավորվում, ապա կնշանակի, որ դեսպանատունն ուղղակի արհամարհում է քաղաքացիներին` ոտնահարելով նրանց իրավունքները։ Իսկ եթե պատկերացնենք, որ եղածի վերաբերյալ պաշտոնյաները տեղյակ չեն, այսինքն` չգիտեն, թե ինչ է կատարվում իրենց ստորին օղակներում, ապա սա ի՞նչ կնշանակի... Չենք ուզում մեկնաբանել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ