USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 
  • Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

    13.04.2013| 20:05
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն փողոցները, մայթերը, սիզամարգերն ու հանգստի գոտիները: Հենց այստեղ աճեցված ծաղիկներով են ստեղծվելու նաև ծաղկային հետաքրքիր կոմպոզիցիաները: Ընդհանուր առմամբ ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով և, շուրջ 2 մլն 200 հազար ծաղկասածիլների շնորհիվ, կկազմի ավելի քան 7 հեկտար:
  • Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

    Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

    09.04.2013| 16:08
    Այսօր, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին:
  • ...որ «թեթևացնեն հոգսը Սևանի»

    ...որ «թեթևացնեն հոգսը Սևանի»

    05.04.2013| 02:35
    Շարունակվում է Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելակող ու կասեցնող ապազգային գործընթացը։ Վերջին 11 տարում առաջին անգամ 2012-ին գրանցվեց Սևանի մակարդակի իջեցում։
  • Խոսրովի արգելոցին իրական տեր է պետք

    Խոսրովի արգելոցին իրական տեր է պետք

    22.02.2013| 12:48
    «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի շուրջ կրքերը դարձյալ թեժանում են։ Նշենք, որ արդեն հայտարարվել է արգելոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը, որը կանցկացվի մարտի 15-ին։ Տնօրենի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել մինչև փետրվարի 27-ը։
  • «Երբ մեր «կենդանասեր» մեծահարուստների  համար երակը կտրվել է, կենդանաբանական  այգու դեմ ընդհանուր դժգոհության դաշտ է ստեղծվել»

    «Երբ մեր «կենդանասեր» մեծահարուստների համար երակը կտրվել է, կենդանաբանական այգու դեմ ընդհանուր դժգոհության դաշտ է ստեղծվել»

    05.02.2013| 11:26
    Երևանի կենդանաբանական այգու տնօրեն ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ զրույցը, բնականաբար, անդրադարձ է վերջերս այգում արձանագրված առյուծի անկմանն առնչվող պատմությանը և այգու շուրջ ծայր առած հերթական աղմուկին:
  • 4 տարի ազատազրկում՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար

    4 տարի ազատազրկում՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար

    31.01.2013| 11:57
    Մեքսիկայի մայրաքաղաքում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 տարի ազատազրկում։ Օրենքը չի վերաբերում միայն բնակչությանը վտանգ սպառնացող, վնասակար, ագրեսիվ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։
  • Խոսրովի արգելոցը մասնագետ  տնօրենի կարիք ունի

    Խոսրովի արգելոցը մասնագետ տնօրենի կարիք ունի

    18.01.2013| 13:24
    Առաջիկայում կհայտարարվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, որին մտադիր է մասնակցելու տեխնիկական գիտությունների թեկնածու, մասնագիտությամբ էկոլոգ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ։ Նշենք, որ նույն պաշտոնի համար նոյեմբերի 23-ին անցկացված մրցույթում վերջինս հանձնաժողովի անդամ էր։
  • «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

    «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

    08.01.2013| 12:08
    «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. «Ինչպես տեղյակ եք ս. թ. դեկտեմբերի 3-ին հարցումով դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին`«Պարզ լիճ» բնության հուշարձանի տարածքում կատարված ծառահատումների և անհասկանալի աշխատանքների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և փաստաթղթեր ստանալու ակնկալիքով:
  • Նոր «ՀՀ Կարմիր գիրքը» ավելի ծավալուն է և ընդգրկուն

    Նոր «ՀՀ Կարմիր գիրքը» ավելի ծավալուն է և ընդգրկուն

    02.01.2013| 16:07
    «Չենք փորձում հասկանալ, որ մեր արարքը ոտնձգություն է գեղեցիկի և ընդպանրապես, արարչագործ մայր բնության հանդեպ» «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վերջերս վերահրատարակված նոր «ՀՀ կարմիր գիրքն» առաջինի համեմատությամբ ավելի ծավալուն, ավելի ընդգրկուն է, քանի որ հին գրքում գրանցված 99 անհետացող ողնաշարավոր կենդանիների փոխարեն այն այժմ ներառում է 308 կենդանատեսակ (155 տեսակի անողնաշար,153 ողնաշարավոր), 452 տեսակի անոթավոր բույսեր (150-ով ավելի), ինչպես նաև 40 տեսակի սնկեր:
  • «Ես ցուցահանդես եմ անում, աղջի՛կ»

    «Ես ցուցահանդես եմ անում, աղջի՛կ»

    11.12.2012| 17:34
    Հայաստանի տարբեր մարզերից Երևանի պատմության թանգարան տեղափոխված հուշարձանների ճակատագիրն այսօր բուռն քնարկման արժանացավ պատմական հուշարձանների պահպանության ակտիվիստների, մշակույթի նախարարության ներկայացուցիչների և Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի կողմից:
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ