Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Հարկադիր կատարման ծառայությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

    Հարկադիր կատարման ծառայությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

    01.06.2015| 14:34
    Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց տոնական միջոցառում: Գեղեցիկ ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է ծառայությունը։
  • «Հիմնադիր խորհրդարանը» առաջարկում է փողոցում պայքարող քաղաքացիներին միանալ իրենց

    «Հիմնադիր խորհրդարանը» առաջարկում է փողոցում պայքարող քաղաքացիներին միանալ իրենց

    31.05.2015| 13:40
    «Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող նախաձեռնություններին, տաքսիստներին և այլ խմբերի միանալ իրենց պայքարին՝ մայիսի 30-ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը՝ առաջարկելով համախմբումն իրականացնելու նպատակով ստեղծել ներկայացուցչական համակարգող մարմին:
  • Առաջ, շիկահերներ

    Առաջ, շիկահերներ

    31.05.2015| 13:36
    Այսօր Շիկահերների համաշխարհային օրն է: Մարդկության «ամենալուսավոր» գլուխներն ունեն երկար սպասված և վաստակած տոնը. մայիսի 31-ը հայտարարվել է Շիկահերների համաշխարհային օր:
  • Թուրքիայի բնակիչների 20 %-ը Հայաստանին սպառնալիք է համարում

    Թուրքիայի բնակիչների 20 %-ը Հայաստանին սպառնալիք է համարում

    29.05.2015| 12:43
    Թուրքիայի տարբեր քաղաքների 1000 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներով Իսրայելին սպառնալիք է համարում հարցվածների 42,6 %-ը, ԱՄՆ-ին՝ 35,3,%-ը: Երրորդը Սիրիան է՝ 22,1 %, չորրորդը՝ Հայաստանը 20,3 %:
  • Բողոքը փողոց է դուրս գալիս

    Բողոքը փողոց է դուրս գալիս

    28.05.2015| 18:02
    ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
  • Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ բողոքի ակցիաներ Գյումրիում և Վանաձորում

    Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ բողոքի ակցիաներ Գյումրիում և Վանաձորում

    28.05.2015| 13:58
    100-ից ավելի գյումրեցիներ «Դեմ ենք հոսանքի թանկացմանը», «Կդորըմ մարդ եղեք», «Ոչ թալանին», «Ոչ մի գրոշ ավել թալանչիներին» կարգախոսներով հավաքվել էին գլխավոր հրապարակում, որտեղից մեկնարկեց նրանց բողոքի ակցիան։
  • Վատիկանը միասեռ ամուսնությունների օրինականացումը համարում է հարված ողջ մարդկությանը

    Վատիկանը միասեռ ամուսնությունների օրինականացումը համարում է հարված ողջ մարդկությանը

    27.05.2015| 15:39
    Սուրբ Գահի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին քննադատել է Իռլանդիայում վերջերս անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնցով բնակչության մեծամասնությունն աջակցություն է հայտնել միասեռ ամուսնություններին։
  • Դեկտեմբերին ԼՂՀ-ում մարդահամար կանցկացվի

    Դեկտեմբերին ԼՂՀ-ում մարդահամար կանցկացվի

    27.05.2015| 15:36
    ԼՂՀ ում 2015-ի դեկտեմբերին կանցկացվի մարդահամար՝ ասել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Համաձայն մարդահամարի մասին օրենքի՝ տասը տարին մեկ ԼՂ-ում պետք է անցկացվի մարդահամար։
  • Մի քիչ ծածկված, մի քիչ բացված

    Մի քիչ ծածկված, մի քիչ բացված

    24.05.2015| 14:02
    Նիդերլանդների կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով հասարակական վայրերում մասամբ արգելվում են նիկաբն ու բուրկան: Հասարակական վայրերի թվում են դպրոցները, հիվանդանոցները, կառավարական հաստատությունները, հանրային տրանսպորտը:
  • Կճանաչի՞ ՄԱԿ-ը

    Կճանաչի՞ ՄԱԿ-ը

    19.05.2015| 11:17
    Լեհ զբոսաշրջիկը` ոմն Կ. Վրոն, նոր պետություն է հիմնել վիճելի տարածքում՝ Սլովենիայի և Հորվաթիայի արանքում նա Անկլավի թագավորություն անվանումով սահմանադրական միապետություն է հիմնել: