Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայկական պահածոներն ու բնական հյութերը լայնորեն սպառվում են արտերկրի շուկաներում

Հայկական պահածոներն ու բնական հյութերը լայնորեն սպառվում են  արտերկրի շուկաներում
22.06.2012 | 12:37

Հանրապետության պտուղ-բանջարեղեն վերամշակող շուրջ 40 ձեռնարկություն, որոնք 2011 թվականին մթերել, պահածոյացրել են, ընդհանուր առմամբ, 51 հազար տոննա hամախառն բանջարեղեն (որից` 44 հազար 200 տոննան` պոմիդոր), 14 հազար 300 տ համախառն միրգ (1230 տոննան ծիրան) և 129 հազար տոննա խաղող, պատրաստ են մթերելու նաև ընթացիկ տարում առաջարկվելիք ամբողջ հումքը:
Մթերման հետ կապված այս տարի ինչպիսի՞ խնդիրներ կան, և դրանք լուծելու նպատակով նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Այս հարցով «Իրատես de facto»-ն սկսեց զրույցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության պետ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Առաջին հերթին նախարարության մասնագետների ու վերամշակող ընկերությունների կողմից անցկացվել է մթերվելիք պտուղ-բանջարեղենի ծավալների կանխատեսման մոնիթորինգ: Համաձայն դրա, բանջարեղենի ծավալները լինելու են մոտավորապես անցած տարվա չափ, իսկ մրգինը` կրկնակի ավելի: Բացի դրանից, կատարվել է նաև թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի, այն նույնպես կրկնակի կլինի (հատկապես պտղինը) անցած տարվա ցուցանիշներից: Նշեմ, որ եթե անցած տարի արտահանվել է 18 հազար տ պտուղբանջարեղեն, ապա այս տարվա կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 35 հազար տոննա:
Խնդիր կա ապակյա տարաների ժամանակին մատակարարման հետ կապված, քանի որ դրանք արտադրող ձեռնարկություններից մեկը ներկայումս վերազինման փուլում է: Հարցը ժամանակին լուծելու նպատակով ոլորտի ձեռնարկությունների մասնագետների հետ նախարարությունում օրերս կազմակերպվել էր խորհրդակցություն:
Բերքահավաքի ժամանակ նախարարությունում կգործի օպերատիվ շտաբ, որը մթերումների ժամանակ «թեժ գծով» կարձագանքի, արագ լուծում կտա հընթացս ծագած բոլոր հարցերին:
-Ո՞ր գործընթացների իրականացմանն էր ուղղված վերջերս ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հանրապետության պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտի ներկայացուցիչների հետ կնքված համագործակցության հուշագիրը:
-Այն միտված է ոլորտի արտահանումներին ու դրան առնչվող խնդիրների լուծմանը, ինչպես նաև բուսաբուծության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության գործունեության կանոնակարգմանն ու բնականոն զարգացմանը: Հուշագրի շրջանակներում նշվել են առաջիկա հինգ տարում իրականացվելիք համագործակցության սկզբունքները, երկկողմանի պարտավորությունները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Փաստաթղթով ակնկալվում են գյուղի և գյուղատնտեսության զարգացման ապահովում, բերքի գնման պայմանագրային հարաբերությունների ընդլայնում, արտադրության և արտահանման ծավալների աճի ապահովում, ավանդական շուկաների պահպանում և նորերի ստեղծում, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ներդրում, բարձրորակ կադրերի ապահովում և նոր աշխատատեղերի ստեղծում:
Ասեմ, որ հուշագրով նախատեսվել է ստեղծել նաև «Պահածոյագործների միություն»: Վերջինիս գործունեությունը կուղղորդվի ինչպես ոլորտի տնտեսավարողների միասնական շահերը ներկայացնելուն, այնպես էլ ոլորտի ռազմավարական ծրագրերը պետության հետ համատեղ իրականացնելուն: «Պահածոյագործների միության» ստեղծումով 40 վերամշակող ընկերություն կունենա համատեղ կառույց, որը, համագործակությունը դյուրացնելուց բացի, կներկայացնի նաև ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու նախաձեռնությունները, որոնք կքննարկվեն ինչպես նախարարությունում, այնպես էլ կառավարությունում:
-Ո՞ր ձեռնարկություններն են սեզոնում ավելի շատ պտուղ-բանջարեղեն մթերում:
-Հանրապետության պտուղ-բանջարեղենի և մրգի 95 տոկոսից ավելին գնում և վերամշակում են հիմնականում «Արտաշատի պահածոների», «ՄԱՊ», Էջմիածնի «Բյուրակն», «Եվրոթերմ», «Պռոշյանի կոնյակի» ձեռնարկությունները: Գունային, համային հատկանիշներով մյուս երկրների նույնատիպ արտադրատեսակները գերազանցող և փաթեթավորմամբ միջազգային չափանիշներին համապատասխան, մեծ պահանջարկ ունեցող հայկական պահածոներն ու բնական հյութերը, նախօրոք կնքված պայմանագրերի համաձայն, լայնորեն սպառվում են արտերկրի շուկաներում: Նշված հանգամանքը, ընկերությունների միջև մրցակցություն ստեղծելուց բացի, լիարժեք երաշխիք է դառնում նաև հումքի իրացման գործում:
Ասեմ, որ գործող բոլոր ձեռնարկությունները, որոնց արտադրանքը շուրջ 40 անգամ ավելի է 1998 թվականի արդյունքից, հնարավոր է նաև, որ այս տարի ավելանան: 1998-ին դրանք ընդամենը տասն էին:
-Քանի՞ պայմանագիր է կնքվել հողագործների հետ, և ի՞նչ կասեք այդ գործընթացի մասին:
-Հունիսի 10-ի օպերատիվ տվյալներով` կնքվել է շուրջ 4100 պայմանագիր, որից 3100-ը` խաղողի, իսկ 1000-ը` պտուղ-բանջարեղենի գնման: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են 102,8 մլն դրամ կանխավճար, 184,8 մլն դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն: Պայմանագրերի կնքումը, որը վերամշակման գործարանների և պտուղ-բանջարեղեն արտադրող գյուղացիական տնտեսությունների միջև սկսվել է տարեսկզբին, շարունակվում է մինչ օրս: Ինչ մնում է 2011 թվականին մթերած հումքի դիմաց կատարված վճարումներին, ապա դրանք, մինչև անցած տարեվերջ, ամբողջությամբ մարվել են:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 4968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ