Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

2011-ը «Արարատբանկի» հայելու մեջ

2011-ը «Արարատբանկի» հայելու մեջ
22.06.2012 | 13:56

Հունիսի 19-ին «Արարատբանկ» ԲԲԸ-ն «Արմենիա Մարիոթ» հյուրանոց էր հրավիրել իր բաժնետերերին` տարեկան ժողովի, նպատակը 2011 թվականն ամփոփելն էր: Բաժնետերերը քվեարկությամբ հավանություն տվեցին բանկի 2011 թվականի գործունեությանը և լիազորեցին նույն ոգով շարունակել 2012-ին: Սա` պաշտոնական մասով:

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՈՃԻՆ


«Արարատբանկի» խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ նշում է, որ 2011-ին բանկը պահպանեց ֆինանսական բոլոր ցուցանիշների աճի տեմպերը, նվաճումներ արձանագրեց միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության, բանկային ծառայությունների շուկայում բազմաթիվ նորամուծությունների ներդրման առումով. «2011 թ. բանկն առաջին անգամ դուրս եկավ միջազգային ֆինանսական շուկա` ներգրավելով սինդիկացված վարկ: Սա նշանակալի ձեռքբերում էր «Արարատբանկի» համար, ինչն առավել բարձրացրեց բանկի վարկանիշն ու վստահելիությունը և թույլ տվեց ընդլայնել վարկային ծավալները, ձեռք բերել նոր հաճախորդներ: Անցած տարվա ընթացքում ոչ միայն կարողացել ենք պահպանել մեր գործընկերներին և հաճախորդներին, այլև ներդրված նոր ծրագրերի, որակյալ և մատչելի ծառայությունների շնորհիվ ավելացրել ենք նրանց թիվը: Հավատարիմ մնալով իր նորարարական ոճին, բանկը 2011-ին ներդրեց նոր ծառայություններ բանկային գործունեության տարբեր ոլորտներում` պլաստիկ քարտերից մինչև վարկավորում: «Արարատբանկը» զարգացրեց իր տարածքային ցանցը` ընդլայնելով ներկայացվածությունը Հայաստանի մարզերում, շարունակեց ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք համահունչ են կորպորատիվ կառավարման և բիզնես գործընթացներում ռիսկերի գնահատման ժամանակակից սկզբունքներին: Գիտակցելով ընթացիկ տարվա ռիսկերը, բանկային շուկայում մեծացող մրցակցության մարտահրավերները, մենք շարունակելու ենք հավակնոտ ծրագրերի մշակումն ու իրականացումը` պահպանելով առաջատար դիրք հայաստանյան ֆինանսական շուկայում: Տնտեսության իրական և ֆինանսական հատվածների զարգացումներին օպերատիվ արձագանքելը, համարժեք որոշումներ ընդունելը դարձել են բանկի ձեռագիրը: Այս գործելակերպով և հավասարակշռված ռազմավարությամբ «Արարատբանկն» իր հաճախորդների ու գործընկերների հետ կշարունակի զարգացնել երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն` ի շահ և ի բարօրություն բոլորի»:

ԲԱՆԿԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՃ Է ԳՐԱՆՑՈՒՄ


Բաժնետերերի տարեկան ժողովին ներկա էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ: Նրա գնահատմամբ` բանկն իր գործունեությամբ շահել է գործընկերների վստահությունը և տարեցտարի աճ է գրանցում բոլոր ցուցանիշներով: «Բանկը մշտապես ապահովում է վարկերի բարձր վերադարձելիություն` այս ցուցանիշով համակարգում գտնվելով առաջատարների ցանկում: Այս պահին բանկի դասակարգված վարկերը կազմում են 0,4 տոկոս, ինչը բավականին լավ թիվ է ոչ միայն Հայաստանի բանկային համակարգի համար, այլև այսօրվա ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում սակավ գրանցվող ցուցանիշ է: Ռիսկերի կառավարման նման գործուն մեխանիզմների առկայությունը կարևորագույն պայման է երկարատև և կայուն զարգացման համար: Բանկը ակտիվ է նաև վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում. միայն անցյալ տարի բանկի թողարկած վճարային քարտերի քանակն աճել է 60 տոկոսով: Մեծածախ ծառայությունների ոլորտում նման հաջողություններին մեծապես նպաստում է մասնաճյուղային ընդարձակ ցանցը` հանրապետության բոլոր մարզերում և ԼՂՀ-ում»,- ասաց ԿԲ նախագահը և շնորհակալություն հայտնեց երկրի ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման գործում բանկի ներդրման համար ու նորանոր հաջողություններ մաղթեց:
ՎԶԵԲ-ի երևանյան մասնաճյուղի տնօրեն ՎԱԼԵՐԻ ՌԱԶԼՈԳԻՆՆ էլ բանկի ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից մեկը համարեց միկրո և փոքր վարկերի տրամադրումը. «Արարատբանկն» այս ընթացքում կարևոր գործընկեր է եղել մեր ֆինանսական միջոցները մասնավոր հատված հասցնելու համար: Բանկն ունի լուրջ և կայուն հիմքեր: Բանկը շատ լավ պորտֆել ունի, որը, ներկա պայմանները հաշվի առնելով, մի քիչ էլ անսովոր է, բանկի շահութաբերությունը մեզ համար շատ կարևոր գործոն է: Մենք կարևորում ենք, որ «Արարատբանկն» ունի կորպորատիվ կառավարում: Կանադայի Ազգային բանկի հետ համագործակցությունը կորպորատիվ կառավարման ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում ևս խոսուն փաստ է: Ինձ խնդրել են, որ ես շնորհավորեմ «Արարատբանկի» ղեկավարությանը և շնորհակալություն հայտնեմ իրենց աշխատանքի համար: Բանկի 400 աշխատակիցների միջին տարիքը 34 է, այսինքն` նրանք երկար կարող են աշխատել բանկի հետ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բանկի ողջ աշխատակազմին և հատկապես Աշոտ Օսիպյանին: Մենք 2000 թվականից միասին ենք աշխատում, և Լոնդոնի իմ գործընկերների, Հայաստանյան գրասենյակի անունից ես ուզում եմ նրան նվիրվածության ու պրոֆեսիոնալիզմի համար շնորհակալություն հայտնել: Կարծում եմ` մեր համագործակցությունը երկար կշարունակվի: Տարիների ընթացքում մենք 22 միլիոն դոլար ենք ներդրել «Արարատբանկի» միջոցով, իսկ առաջիկայում ստորագրելու ենք միկրոֆինանսավորման վարկային գծի համաձայնագիր, և սա դեռ վերջը չէ»,- ասաց Վալերի Ռազլոգինը:
ՎԶԵԲ-ի կողմից «Արարատբանկի» խորհրդի անդամ ԻՐԱԿԼԻ ՊՈԶԱԼԱՁԵՆ բանկի բոլոր բաժնետերերին շնորհավորեց հաջող ֆինանսական տարվա համար, ինչը հնարավորություն է տվել ընդգրկվելու Հայաստանի լավագույն բանկերի տասնյակում: Նա չցանկացավ թվերի մեջ մտնել, ներկայացրեց բանկի աճի վիճակագրությունը երեք տարվա կտրվածքով, ինչը որակեց հիանալի և ասաց, որ այդ ցուցանիշները վկայում են «Արարատբանկի» ոչ միայն կայուն գործընկեր, այլև հայկական բանկային համակարգում առաջընթաց զարգացող ֆինանսական ինստիտուտ լինելը: Իրակլի Պոզալաձեն երախտագիտություն հայտնեց Բարսեղ Բեգլարյանին` աշխատանքի արդյունավետ պայմաններ ստեղծելու և հիանալի կառավարման համար:

ԹՎԵՐԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԻՑ
«Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը բաժնետերերին հանգամանալից ներկայացրեց բանկի գործունեությունը թվերի ու իրադարձությունների թվարկումով: 2011 թ. վերջին ընդհանուր ակտիվները կազմել են 87,576,4 միլիոն դրամ, որը 2010 թ. համեմատ աճել է 39,1 տոկոսով: 2011-ի վերջին հաճախորդներին տրված վարկերը կազմել են 38,380,0 միլիոն դրամ, որը 2010 թ. համեմատ աճել է 51,9 տոկոսով: 2011-ի վերջին բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 75,334,9 միլիոն դրամ, որը 2010 թ. համեմատ աճել է 43,0 տոկոսով: 2011-ի վերջին ներգրավված ավանդները կազմել են 25,124,4 միլիոն դրամ, որը 2010 թ. համեմատ աճել է 7,9 տոկոսով: 2011-ի վերջին զուտ շահույթը կազմել է 2,214, 4 միլիոն դրամ, որը 2010 թ. համեմատ աճել է 73,1 տոկոսով: 2011-ի վերջին ընդհանուր կապիտալը կազմել է 12,241,4 միլիոն դրամ, որը 2010 թ. համեմատ աճել է 19,3 տոկոսով: 2011-ի վերջին հաճախորդների թիվը կազմել է 140,904, որը 2010 թ. վերջի համեմատ աճել է 46,909-ով կամ 49,9 տոկոսով: 2011-ի վերջին թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմել է 85,810 հատ, որը 2010 թ. վերջի համեմատ աճել է 33,358 հատով կամ 63,6 տոկոսով: 2011-ի ընթացքում բացվել է 5 մասնաճյուղ: Տարեվերջին բանկի տարածքային ցանցն ընդգրկել է 38 մասնաճյուղ: Գործելով տնտեսական զարգացումներին ու մարտահրավերներին համահունչ` բանկը 2011 թ. ևս հանդես է եկել որպես երկրի ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից, ծանրակշիռ մասնակցություն ունենալով տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալներում, ընդլայնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները, բանկային ծառայությունների շուկայում հանդես գալով բազմաթիվ նորամուծություններով: 2011 թ. «Արարատբանկը» ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր և հաստատել իր դիրքերը Հայաստանի բանկերի առաջին տասնյակում: Գործունեության ընթացքում առաջացած զուտ շահույթից 268225000 դրամ վճարվեց որպես շահաբաժին, իսկ 110 միլիոն դրամ ուղղվեց պահուստային հիմնադրամի համալրմանը:

ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՄԵՆՔ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԵՐԿՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՄԵԿԸ


«Այսօր մեր բաժնետերերի հինգերորդ տարեկան ժողովն է,- լրագրողներին ասաց «Արարատբանկի» վարչության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ,- մենք ներկայացնում ենք մեր տարեկան արդյունքները, որոնք բավականին բարձր են, միջին աճի ցուցանիշը 35 տոկոսից ավելի է: Մենք մեր միջին ցուցանիշներով ավելի բարձր ենք բանկային համակարգի միջին աճի ցուցանիշներից և այսօր բաժնետերերի քննարկմանը կներկայացնենք շահաբաժնի վճարման հարցը ևս:
-Ո՞րն է նախորդ տարվա գլխավոր ձեռքբերումը:
-Մենք ուժեղացրինք մեր դիրքը շուկայում, բոլոր շուկաներում բանկը տեսակարար կշռի ավելացում գրանցեց: Կարևոր իրադարձություններից էր առաջին անգամ միջազգային առևտրային շուկա դուրս գալը և առևտրային սկզբունքներով 12 միլիոն դոլար ներգրավելը: Կարևորում եմ «Diners club»-ի հետ աշխատանքը սկսելը, որը շարունակվում է այս տարի: 2011-ը, ընդհանուր առմամբ, բանկի համար դրական էր, կփորձենք 2012-ին պահպանել նույն միտումները: Առաջին հինգ ամսվա ցուցանիշները թույլ են տալիս ասել, որ 2012-ը նույնպես դրական տարի կլինի մեզ համար` բոլոր ցուցանիշներով 40 տոկոս աճ ունենք: Հինգ տարվա ընթացքում մենք դարձել ենք Հայաստանի լավագույն բանկերից մեկը:

2011-Ի ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» ՀԱՄԱՐ


ՀՈՒՆՎԱՐ- «Արարատբանկն» ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարի 21-ին կնքեցին «Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր»:
ՄԱՐՏ- «Petrol Plus» նոր համակարգի և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի երկակի կիրառման քարտերի ներդրում:
ԱՊՐԻԼ- Հրազդանում բացվեց 34-րդ մասնաճյուղը:
*Բանկը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացավ գերմանական Commerzbank AG «Որակի գերազանցություն», իսկ միջազգային առևտրի ֆինանսավորման ծավալի և որակի համար` «Առևտրի ֆինանսավորում 2010» մրցանակներին:
ՄԱՅԻՍ- ՎԶԵԲ-ի կողմից բանկը Միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակում ճանաչվեց «2010 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Բանկին շնորհվեց «TFP Award 2010» պատվավոր մրցանակը:
ՀՈՒՆԻՍ- Բանկը և Հարավարևելյան Եվրոպայի «Եվրոպական» հիմնադրամը ստորագրեցին 10 միլիոն դոլարի նոր վարկային պայմանագիր:
*Բանկը ԿԲ-ից ստացավ «Diners club international»-ի միջազգային վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվություն:
*ՎԶԵԲ-ից բանկին տրամադրված սահմանաչափը Միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակում կրկնապատկվեց` հասնելով 6 միլիոն ԱՄՆ դոլարի:
*Բանկը 248491000 դրամ վճարեց բաժնետերերին` 2010 թ. գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից:
ՀՈՒԼԻՍ- Ավարտվեց բանկի չորրորդ թողարկման, 250 միլիոն դրամ, 24 ամիս մարման ժամկետով, միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:
*Երևանում բացվեց «Շենգավիթ-1» 35-րդ մասնաճյուղը:
ՕԳՈՍՏՈՍ- Երևանում բացվեց «Էրեբունի» 36-րդ մասնաճյուղը:
ՍԵՊՏԵՄԲԵՐ- Գորիսում բացվեց 37-րդ մասնաճյուղը:
*ՀՀ նախագահի հրամանագրով բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը պարգևատրվեց Անանիա Շիրակացու մեդալով` ՀՀ բանկային համակարգի զարգացմանը նպաստելու համար:
ՀՈԿՏԵՄԲԵՐ- Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով բանկը 12 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր ստորագրեց: Այս վարկային ծրագրում ընդգրկված են ՎԶԵԲ-ը, ռուսական «Պրոմսվյազբանկը», բելգիական «ՎԴԿ Սպաարբանկը», լիբանանյան «Բիբլոս բանկը»:
ԴԵԿՏԵՄԲԵՐ- Մարտունիում բացվեց բանկի 38-րդ մասնաճյուղը:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ 2011-ԻՆ


2011-ին «Արարատբանկին» շնորհվել է չորս մրցանակ.
* Commerzbank AG-ն շնորհել է «Trade Finance Award 2010 for volume and quality of intenational trade finance», որ վկայում է կայուն և արդյունավետ համագործակցություն:
*ՎԶԵԲ-ը «Արարատբանկը» Միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ճանաչել է 2010 թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում և բանկին շնորհել է «TFR Award 2010» մրցանակը:
*NASDAX OMX ARMENIA-ի կազմակերպած «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով բանկն արժանացավ «Պետական պարտատոմսերի շուկայում բորսայի լավագույն անդամ» մրցանակին:
*NASDAX OMX ARMENIA-ն բանկին շնորհեց առաջին անգամ սահմանված «Գրան պրի» մրցանակը, որի շրջանակներում հաշվի է առնվել բորսայի անդամների ակտիվությունը բորսայական գործունեության բոլոր հարթակներում:

ԶԱՐԳԱՑՈՒՄ, ԱՃ, ԱՄՐԱՊՆԴՈՒՄ


«Եթե ձեր գումարները «Արարատբանկում» լինեին, ի՞նչ կակնկալեիք բանկից»,- վերջում հարցրի «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին: «Զարգացում, աճ, ամրապնդում»,- ասաց ժպտալով և արագ հեռացավ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Արարատբանկ»
  • «Արարատբանկ»1
  • «Արարատբանկ»2
  • «Արարատբանկ»3
  • «Արարատբանկ»4
Դիտվել է՝ 5203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ