Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Պապան» ոնց ասի

«Պապան» ոնց ասի
22.06.2012 | 15:55

Գյումրու քաղաքապետի ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն դեռ որևէ որոշում չի կայացրել, Գագիկ Ծառուկյանը Գյումրուց ընտրված ոչ անհայտ Մարտուն Գրիգորյանին ասել է` տասնհինգ օրից կասեմ, հլը սպասի:
Մարտուն Գրիգորյանը շատ է ուզում, որ ինքը լինի թեկնածուն, ոչ թե Սամվել Բալասանյանը, ինչն առավել հավանական է: Ճակատին ՕԵԿ ունեցող ԲՀԿ-ական անդամին թիմում յուրային չեն համարում. ինքը մեզ հետ ի՞նչ կապ ունի, որ առաջադրվի` ասում են ԲՀԿ-ում, բացահայտ ակնարկելով, որ կողմ չեն Բալասանյանի առաջադրմանը: Չնայած դա որևէ կապ չունի, որովհետև ԲՀԿ-ում որոշումները ոչ միայն իրենք չեն կայացնում և չեն էլ կայացրել, այլև Գագիկ Ծառուկյանն արդեն որոշումներ չի կայացնում. կայացնում են «ստվերային պապաները»: Որը` ինչպես։
Այնուհանդերձ, ԲՀԿ-ում հիշում են նաև, որ որքան էլ շատերը, մասնավորապես, Օսկանյանն ու նրա հետևից «երևացող» ականջները, չէին ցանկանում, որ Վարդան Վարդանյանը դառնար ԲՀԿ շտաբի պետ, այնուհանդերձ, երբ կոալիցիոն ուժերը հավաքվել էին Սերժ Սարգսյանի մոտ` քննարկելու ապագա անելիքները, և դեռ որոշված չէր, թե ով է ղեկավարելու ԲՀԿ շտաբը, Սերժ Սարգսյանը, դիմելով կոալիցիոն ընկերներ Արթուր Բաղդասարյանին ու Գագիկ Ծառուկյանին, ասել էր` մյուս հանդիպումը կլինի շտաբի պետերի մասնակցությամբ` Հեղինեին ու Վարդանին նույնպես բերեք:
Այնպես որ, ԲՀԿ-ում չեն բացառում, որ հենց Սամվել Բալասանյանը լինի ԲՀԿ-ի թեկնածուն: Միևնույն ժամանակ չեն բացառում, որ ո՛չ Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի, ո՛չ էլ Սամվել Բալասանյանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ