USD484.99
EUR551.29
RUB7.25
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
  • «Բախտը խելքներից առաջ է ընկել»

    «Բախտը խելքներից առաջ է ընկել»

    04.04.2013| 13:55
    «Այսօր իշխանությունում այնքան շատ են մարդիկ, որոնց բախտը խելքից առաջ է ընկել: Երբ այդ մարդկանց լսում ես, զարմանում ես, մոռանում են, որ բոլոր հիմարություններն ասվում են խելոք դեմքով»,-այսօր «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով իշխանությունների կադրային քաղաքականությանը, հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, հավելելով, որ հիմնովին պետք է փոխել կադրային քաղաքականությունը:
  • «Նա փորձում է տրոյական ձի մտցնել իշխանական ամրոցի մեջ»

    «Նա փորձում է տրոյական ձի մտցնել իշխանական ամրոցի մեջ»

    29.03.2013| 00:23
    «Սա Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան կամ Պողոս-Պետրոս պայքար չէ: Սա յուրահատուկ զարգացում չէ, մենք պետք է տեսնենք մեզ պատմության, մեր երկիրը` համաշխարհային գործընթացների մեջ: Այն, ինչ Հայաստանում կատարվում է, ոչ թե 2013-ի գարունն է, այլ 1917-ի փետրվար-մարտը»,- պատմական էքսկուրս անելուց հետո «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարանի» անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ` հընթացս նկատելով, որ սա պայքար է` «ծնվող բուրժուական հասարակարգն ընդդեմ ֆեոդալականի»:
  • «Պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ, ովքեր ասելիք ունեն»

    «Պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ, ովքեր ասելիք ունեն»

    21.03.2013| 16:21
    Հայաստանի ՀԿ-ները հարստացան ևս մեկով` «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում», որի ղեկավար ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում ներկայացրեց կազմակերպության ստեղծման նպատակներն ու խնդիրները:
  • «Ես քեզ ո՛նց վստահեմ իմ երեխաներին»

    «Ես քեզ ո՛նց վստահեմ իմ երեխաներին»

    01.03.2013| 00:59
    «Իշխանությունը բնակարան չէ, որ բանալին տան, գնան ապրեն: Ասում է` իշխանությունը տուր ժողովրդին, ժողովուրդն էլ ես եմ, սա անհամեստ չէ՞»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Օգոստոս 23. ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ` միաժամանակ հավելելով, որ ժողովուրդը կորցնում է ընդդիմության նկատմամբ հավատը:
  • «Այս իրավիճակում ընդդիմադիր այլ գործիչներ ավելի արդյունավետ կգործեին»

    «Այս իրավիճակում ընդդիմադիր այլ գործիչներ ավելի արդյունավետ կգործեին»

    22.02.2013| 00:18
    Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ «Իրատես de facto» ակումբում նշեց, որ իշխանության խոստումները չիրականացան, և 2013-ի ՀՀ նախագահի ընտրությունները որակապես չդարձան մեր իրականության ամենալավ և ամենապայծառ ընտրությունները: Ըստ Սուրեն Սուրենյանցի` կիրառվեցին այն բոլոր ընտրակեղծիքները, որոնց մենք ծանոթ էինք նախորդ ընտրություններից: Նա ուշադրություն հրավիրեց ադմինիստրատիվ ռեսուրսի սարսափելի չարաշահումների վրա, որը ոչ մի քաղաքակիրթ երկրում տեղ չունի: Քաղաքագետն ասաց, որ ինքը չի ընտրել ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ընտրել է բավականին համեստ քվեներ ստացած Հրանտ Բագրատյանին, ուստի իր գնահատականները չեն բխում քաղաքական համակրություններից:
  • Պիտի հասնեն նրան, որ Քոչարյանի հաշիվների վրա կալանք կդրվի

    Պիտի հասնեն նրան, որ Քոչարյանի հաշիվների վրա կալանք կդրվի

    21.02.2013| 14:29
    Ռոբերտ Քոչարյանի արտասահմանյան հաշիվների վրա կալանք կդրվի: Այս մասին քիչ առաջ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի խորհրդի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: «Հակակոռուպցիոնն» այս պահանջը գրավոր ներկայացնելու է բոլոր օտարերկրյա դեսպանատներին:
  • «Բաքուն արյան մեջ կողողենք,  թող Ալիևը մեզ չվախեցնի»

    «Բաքուն արյան մեջ կողողենք, թող Ալիևը մեզ չվախեցնի»

    15.02.2013| 12:00
    «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) կազմակերպությունը սատարում է գործող նախագահին ու կոչ անում իր անդամներին` հետևելու իր դիրքորոշմանը: Այս մասին «Իրատես de facto» ակումբում հայտարարեց կազմակերպության նախագահ ԱՐԱՄՈ ԹՈՐԳՈՄՅԱՆԸ: «Վստահ եմ, որ այն քաղաքական գործիչը, ով իր ուսերին կրել է երկրի անվտանգության, պաշտպանության պատասխանատվությունը, այսօր չի կարող թերանալ: Սերժ Սարգսյանը կարող է ապահով Հայաստան կառուցել:
  • Սեդրակյանի՞ «դուռը կբացվի», թե՞ Քոչարյանի

    Սեդրակյանի՞ «դուռը կբացվի», թե՞ Քոչարյանի

    14.02.2013| 15:25
    Նախագահի բոլոր թեկնածուներին էլ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ճանաչում է և, առանձնացնելով էպոսագետ Վարդան Սեդրակյանին, «Իրատես de facto» ակումբում այն կարծիքը հայտնեց, որ նա չպետք է շտապողականություն ցուցաբերեր և լրատվամիջոցներով իր անմեղության մասին խոսեր:
  • «Հիմնական պայքարը 2018-ի համար է»

    «Հիմնական պայքարը 2018-ի համար է»

    14.02.2013| 14:22
    «Չեմ կասկածում, որ գործող նախագահը կվերընտրվի: Ընտրությունների արդյունքի հիմնական կրողը Սերժ Սարգսյանն է: Շատ կուզենայի, որ նա իրեն ազատ զգար և´ կադրային, և´ պետական -քաղաքական հարցերում: Այս առումով, կարծում եմ, բավականին լավ վիճակ ենք ունենալու»,-այսօր «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
  • «Պատկերացնո՞ւմ եք մի լուրջ մարդու, որ կարդացած լինի  թեկնածուների ծրագրերը»

    «Պատկերացնո՞ւմ եք մի լուրջ մարդու, որ կարդացած լինի թեկնածուների ծրագրերը»

    08.02.2013| 02:11
    «Այս ընտրություններում ով զբաղեցնի երկրորդ տեղը, ավելի շատ ձայներ կհավաքի, քան կարող էր հավաքել Լևոն Տեր-Պետրոսյանը»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` միաժամանակ նկատելով, որ Տեր-Պետրոսյանը ազգային մասշտաբի հանցագործ է և օրենքով պետք է թույլ չտրվի նրան զբաղվել քաղաքականությամբ: