USD483.86
EUR572.89
RUB8.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
  • Քաղաքը «դղրդացնում» են

    Քաղաքը «դղրդացնում» են

    01.11.2013| 00:15
    «Իրատես de facto» թերթի լրագրող ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ արդեն տևական ժամանակ հետաքննություն է անցկացնում Երևանում հրավառությունների կազմակերպման առնչությամբ: Երեկ նա և Սպառողների ասոցիացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում ներկայացրին խնդրի մանրամասները:
  • «Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին»

    «Գրողները և մյուս ստեղծագործողները ԽՍՀՄ տարիներին ամենաապահով հանրային խավն էին»

    24.10.2013| 16:45
    «Հովիկ Հովեյանն ինձ շնորհավորեց անմիջապես, ինչը բարձր եմ գնահատում, Դավիթ Սարգսյանն ու Ռոմիկ Սարդարյանը բեմ բարձրացան և շնորհավորեցին ինձ՝ բաժակ բարձրացնելով։ Համագումարի ժամանակ եղան կառուցողական ելույթներ, սակայն որոշակի պահից որոշ ընկերներ, որոնք տարիներ շարունակ գրողների միությունում չեն էլ եղել, դահլիճի կենտրոնում տեղ գրավելով, հարբած փորձում էին խանգարել համագումարի աշխատանքը։ Պետք է հստակեցնել, որ գրողների միության աշխատանքը մի բան է, գրողների կամավոր միությունը՝ մի այլ բան։ Այսօր հրաշալի գրողներ ունենք, ովքեր նաև թարգմանվում են, ներկայանում աշխարհին։ Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի իրագործենք, աշխատանք լրատվամիջոցների հետ, հեռուստատեսությամբ և ռադիոյով գրական ընթերցումներ, գրողների ներկայացում ընթերցողական լսարանին, այլ կերպ ասած, չենք պարփակվելու «Գրական թերթի» տարածքով»,- «Իրատես de facto» ակումբում ասաց ՀԳՄ նորընտիր նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ։
  • «Զորիի նամակում  շատ խորքային բան կա»

    «Զորիի նամակում շատ խորքային բան կա»

    18.10.2013| 00:40
    Քաղաքական գործիչ, արձակագիր ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ անհանգստացնում է վերջին շրջանում Ադրբեջանի վարած այն քաղաքականությունը, ըստ որի, հայկական ճաշատեսակներից սկսած մինչև գորգերը ադրբեջանական ծագում ունեն։ Այս մասին նա հայտարարեց «Իրատես de facto» ակումբում, հավելելով, որ հայկական կողմն այս ամենին համարժեք չի արձագանքում։
  • Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ

    Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ

    17.10.2013| 14:59
    «Հայաստանում միակ ընդդիմությունը ՀԱԿ-ն է, իսկ միակ լիդերը Լևոն Տեր-Պետրոսյանն է»,-այսօր «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքական գործիչ, արձակագիր Գուրգեն Եղիազարյանը։ Լրագրողների այն պնդումներին, թե հիմա ինչու է տանը փակվել ՀԱԿ առաջնորդը, հավելեց. «Տեր-Պետրոսյանը տանը փակված չէ: Սպասում է մինչև դուք հասունանաք»:
  • «Ամենամեծ խնդիրը  մարզերում ակնաբուժական  մասնագիտական օգնության  բացարձակ բացակայությունն է»

    «Ամենամեծ խնդիրը մարզերում ակնաբուժական մասնագիտական օգնության բացարձակ բացակայությունն է»

    11.10.2013| 11:40
    Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԱՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում երեկ խոսեց ոլորտում առկա խնդիրներից և ռազմավարական ծրագրերից:
  • «Հայաստանը Վիլնյուսում համաձայնագիր չի ստորագրի»

    «Հայաստանը Վիլնյուսում համաձայնագիր չի ստորագրի»

    03.10.2013| 17:04
    ՀՀՇ հիմնադիր անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում այսօր այն կարծիքը հայտնեց, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշումներ չեն եղել Հասյաստանի` Մաքսային միությանը միանալու որոշում կայացնելուց առաջ: «Ես չեմ հավատում ճնշումներին: Ինչի՞ համար ճնշել մի մարդու, ով իրեն համարում է Ռուսաստանի մարդ: Նա հաճույքով ընդունում է Ռուսաստանի հատուկ ծառայության մեդալը: Այդ մարդուն ինչո՞ւ ճնշել, երբ կարելի է ասել` գնա այսպես արա»:
  • «Ես ասում էի` Սերժ Սարգսյանը  Ռուսաստանին հուսախաբ չի անի»

    «Ես ասում էի` Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի»

    12.09.2013| 23:55
    «Իրատես de facto» ակումբի հյուրը սեպտեմբերի 12-ին Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էր: Թեման Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ծավալվող գործընթացներն էին: Պարոն Հովհաննիսյանը խիստ մանրամասն անդրադարձավ սեպտեմբերի 3-ին նախորդած իրադարձություններին և նշեց, որ իր համար միանշանակ էր` փետրվարից ապրիլ «և-և»-ի շանսը կար, բայց քաղաքական ուժերը հնարավորությունը կորցրին, հետևանքը դարձավ «կամ-կամ»-ը: Մեղավորը նա միանշանակ համարում է քաղաքական ուժերին և Հայաստանում գործող «ագիտպրոպին, որը դոզավորում է լրատվությունը»:
  • Ձեր առջև ամբաստանյալ է

    Ձեր առջև ամբաստանյալ է

    12.09.2013| 14:39
    «Ես Սերժ Սարգսյանից ամենադժգոհ մարդն եմ այս երկրում` որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքագետ ամենամեծ հալածանքներին այսօր ես եմ ենթարկվում` չորս գործ են իմ դեմ հարուցել, այդ թվում` մեկ քրեական, ձեր առջև ամբաստանյալ է: Երեք քաղաքացիական գործերով էլ մեծ տույժերի եմ ենթարկվել, որպեսզի սնանկացվի քաղաքագետների միությունը, սա է վիճակը»,- ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
  • «Տրեխներով եկավ, բայց հիմա երկնքում է սավառնում»

    «Տրեխներով եկավ, բայց հիմա երկնքում է սավառնում»

    18.07.2013| 17:32
    «Իրատես de facto» ակումբում երեկ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամներ ԿԱՐԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ խոսեցին իրենց կառույցի այսօրվա վիճակից ու տարիներ շարունակ կատարվող յուրացումներից:
  • «Այսօր աղանդները գլուխ են ջարդում»

    «Այսօր աղանդները գլուխ են ջարդում»

    11.07.2013| 17:16
    «Մեր մեղքով է, որ այսօր մեր լեզուն այսպիսի վիճակում է»,- այսօր «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով հայոց լեզվի պաշտպանության խնդրին, ասաց «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ` հավելելով, թե ամեն մեկիս անտարբերության արդյունքում է, որ հայերենը շարունակ «ոտնահարվում» է:
Marketers CommunityԱռողջ սիրտ