Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հիմնանորոգվելու են Բագրատաշենի, Բավրայի, Գուգարքի մաքսակետերը

Հիմնանորոգվելու են Բագրատաշենի, Բավրայի, Գուգարքի մաքսակետերը
28.06.2012 | 17:21

Առաջիկայում կհիմնանորոգվեն Բագրատաշենի, Բավրայի, Գուգարքի մաքսակետերը։ Կառավարության նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ այն իրականացվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և կառավարության համաֆինանսավորմամբ։ Գործադիրը հաստատեց որոշումը, սակայն զեկուցողը չներկայացրեց ծրագրի ընդհանուր արժեքը և չմանրամասնեց, թե որքան են լինելու կողմերի համաֆինանսավորման մասնաբաժինները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ