Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք արդեն զինել ենք մեր նավերը»

«Մենք արդեն զինել ենք մեր նավերը»
30.06.2012 | 12:16

Իրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցում գտնվող նավերը զինել կարճ գործողության շառավղով հրթիռներով՝ որպես նախազգուշացում Արևմուտքին. «Մենք արդեն զինել ենք մեր նավերը 200 կմ գործողության շառավղով հրթիռներով, իսկ հիմա պատրաստվում ենք 300 կմ գործողության շառավղող հրթիռներ տեղակայել, որոնց թիրախում հեշտությամբ կարող են հայտնվել Պարսից ծոցի տարածքում գտնվող ափերը».-ասել է ԻԻՀ նավատորմի ծովակալ Ալի Ֆադավին: Թեհրանը նաև մտադիր է մեծացնել ռազմանավերի քանակը միջազգային ջրերում` Ադենի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում:

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ