«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կասյան փողոցի տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի վերջ

Կասյան փողոցի տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի վերջ
30.06.2012 | 16:03

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ` Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտան սկզբնավորող հրապարակում (Կասյան փողոցի վերևի հատված) հունիսի 30-ին կրկին իր հյուրընկալ դռները բացեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Մասնակցում էին շուրջ 150 գյուղացիական տնտեսություններ, որոնց նախօրոք անվճար տրամադրվել էր հարմարավետ ծածկատաղավարներ, վրաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Քաղաքակիրթ առևտրին անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով ձեռնարկվել էին նաև որոշակի միջոցառումներ, որպեսզի տոնավաճառում բացառվեն վերավաճառողները, ինչն էլ նպաստել էր գյուղմթերքների էժանացմանը: Իրենց ձեռքով աճեցրած տարատեսակ միրգ ու բանջարեղենից բացի, ֆերմերները ներկայացրել էին նաև մեղր, կաթնամթերք, կիսաֆաբրիկատներ:

«Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ առաջիկայում նմանատիպ տոնավաճառ կգործի «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարևանությամբ, իսկ եթե անհրաժեշտություն լինի, կբացվի նաև նաև երրորդը: «Ամեն շաբաթ կիրակի` մինչև դեկտեմբեր, Կասյանի տարածքի այս շուկան աշխատելու է, որտեղ վաճառողները միայն գյուղացիները կլինեն»,- ասաց Ս. Կարապետյանը: Շուկայում վերավաճառողների մուտքը բացառելու նպատակով նախարարության աշխատակիցներն ու կամավորներ քաղաքացիները վաղ առավոտից վերցնելով գյուղացիների անձնագրերը,կատարում են գրանցում: «Անցած տարվա թերություններն այս տարի արդեն բացառվել են, իսկ գները մատչելի են բոլոր քաղաքացիների համար», -շեշտեց նախարարը :
«Այս տարվա տոնավաճառը բացվել է, ինչպես գյուղացիների, այնպես էլ մեր քաղաքացիների պահանջով: ները շուկայականի համեմատաբար ցածր են որովհետև մթերքն ուղիղ գյուղացուց է գնվում» ,-ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշելով, որ երկրորդ տոնավաճառի բացման համար Կենտրոն վարչական շրջանում արդեն քննարկումներ են ընթանում, իսկ եթե քաղաքացիների կողմից այդ ուղղությամբ նոր հայտեր ու պահանջներ լինեն, ապա բոլոր վարչական շրջաններում էլ քաղաքապետարանը պատրաստ է բացելու նմանատիպ տոնավաճառներ: Քաղաքապետը նշեց, որ այսօրվա արդեն տոնավաճառից առևտուր է արել` գնելով սև թութ:
Նշենք, որ տոնավաճառ-շուկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներից բացի, վերահսկողություն էին իրականացնում նաև ՀՊԱՀ-ի ուսանողական խորհրդի անդամները: Միջոցառմանն աջակցում էր նաև «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունը: Տոնավաճառի երթին իրենց երգուպարով ուղեկցում էին ազգրական համույթները:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ