Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այսպես կարող է խաղալ միայն մեկ թիմ

Այսպես կարող է խաղալ միայն մեկ թիմ
02.07.2012 | 11:01

Եվրոպականի Իսպանիա-Իտալիա եզրափակիչը պարզապես փառահեղ ստացվեց: Շնորհավորենք ինքներս մեզ ու նաև նախանձենք այդ գեղեցկությունը տեսած ու վայելած լինելու համար: Չորս գնդակ այդ օրը հեղինակեց Իսպանիան, ընդ որում, ցանկացած ճաշակի: Չորս գնդակ, որից երկուսը մրցակցի հետ հավասար թվակազմի, մյուս երկուսը` նույն այդ թվայինի գերազանցության պայմաններում: Բայց ինչո՞ւ չորս` խաղի վերլուծությամբ համեմված այս ու այլ շատ հարցերի պատասխանները՝ «Իրատես de facto»-ի վաղվա համարում: Իսկ առայժմ կրկնենք ու մտապահենք Դավիդ Սիլվայի, Խորդի Ալբայի, Ֆերնանդո Տորեսի, Խուան Մատայի՝ գոլերը խփած տղաների անունները, ովքեր ընդամենը մասն են աշխարհում ամենագեղեցիկ ֆուտբոլն ունեցող թիմի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ