Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խնայո՞ւմ են ԲՀԿ փոխնախարարներին

Խնայո՞ւմ են ԲՀԿ փոխնախարարներին
03.07.2012 | 12:12

Վերջին շրջանում ՀՀԿ ԳՄ նիստերը չունեն «աղջիկ վախտվա էնտուզիազմը», տևում են շատ կարճ, չեն տալիս սպասված հարցերի պատասխանները:
Բայց ամեն բան հերթով: ԳՄ հինգշաբթի օրվա նիստը տևել է 40 րոպե, որի մեծ մասը եղել են անհատական «զրույցներ» Սերժ Սարգսյանի հետ: «Ծերակույտը» հետին թվով հաստատել է Ռաֆիկ Գրիգորյանի մարզպետությունը, որովհետև մինչ այդ հեռախոսային համաձայնություն էր տվել այդ պաշտոնին չեմուչեմ անող Ռաֆիկի պաշտոնավարմանը:
Ռ. Գրիգորյանը համաձայն չի եղել մարզպետ դառնալու (չնայած ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահի իր գործն էլ մի գործ չէր` «սաղ օրը ցեխերի մեջ». պետք է գրպանում դներ «վատ» քվեարկված, ԱԺ նախագահի մականունավոր քվեաթերթիկը, հետո հաներ, գնար Հովիկ Աբրահամյանին ասեր` ինչ կա-չկա թղթի վրա գրված ու էդպես շարունակ), չի համաձայնել, որովհետև նախագահական ընտրությունների շեմին չի ցանկացել իր անդարդ գլուխը դնել հերթական ընտրությունների դարդի տակ, մանավանդ որ, առանձնապես և, ի տարբերություն Օսկանյանի, գլուխ չունի «փող լվալու» հետ, իր փողը ՈՒկրաինայից գալիս է (եղբայրներով այնտեղ կարգին բիզնես ունեն), բայց դե, «համայնքը զորավոր է, համայնքը չի ներել» ու նրան ԳՄ-ով նշանակել է մարզպետ:
Հաջորդաբար Սերժ Սարգսյանն իր «ծերակույտին» է ներկայացրել Բրյուսել կատարած այցը. ոչ շատ գոհ է եղել, ոչ էլ դժգոհ այցից, բայց հարկ է համարել ասելու, որ մամուլում սխալ են, թե դոնորների հավաքը չի եղել, որովհետև` էսպես-էսպես, ո՛չ, լինելու է, փողն էլ տալու են` հարկավոր ժամին հարկավոր տեղում:
Բայց ԳՄ-ի «կույտի» ինտրիգն առավել վերաբերում է փոխնախարարների ու փոխմարզպետների ինստիտուտին:
Ասենք միանգամից` նման հարց չի քննարկվել: Իսկ չի քննարկվել շատ պարզ պատճառով. ԲՀԿ փոխմարզպետները, փոխնախարարները մնում են` դրա համար:
Արդյունքում մի քիչ տուժել են Դավիթ Բաբայանն ու Ներսես Զուլոյանը:
Կնշանակենք: Փոխնախարար: Ասել են: Առաջիկա օրերին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ