Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիմնի ու դրոշի գինը

Հիմնի ու դրոշի գինը
03.07.2012 | 23:47

Լոնդոնի օլիմպիական խաղերում հաղթած յուրաքանչյուր ադրբեջանցի մարզիկ պետբյուջեից կստանա 400 հազար մանաթ պարգևավճար (509,2 հազար ամերիկյան դոլար), որին կգա ավելանալու Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի սահմանած 200 հազար մանաթը (մոտ 255 հազար ամերիկյան դոլար): Հաղթող մարզիկի մարզչի ընդհանրացված գումարը կկազմի 300 հազար մանաթ: Արծաթե մեդալի արժանացած մարզիկի ընդհանրացված գումարը կկազմի 300 հազար, բրոնզե մեդալինը` 150 հազար մանաթ: Սա իրենց երկրի (ուզում եք հորինած համարեք, ուզում եք` ոչ) հիմնի ու դրոշի գինն է: Գումարը (ուզում եք նավթադոլար համարեք, ուզում եք` ոչ), ինչպես տեսնում եք, ոչ թե պատկառելի է, այլ` ավելի քան պատկառելի: Երկու թիվ էլ օլիմպիական երեսուներորդ խաղերին ադրբեջանցի մարզիկների (նրանք գերազանց մասով այլ երկրներից գնված մարզիկներ են, սակայն ադրբեջանացված անուններով) մասնակցության հետ կապված ու վերջ: Լոնդոնի խաղերին կմասնակցի 53-ը` ներկայացնելով 16 մարզաձև: Նախորդ օլիմպիական խաղերի ոսկու համար, եթե հիշում եք, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը սահմանել էր 700 հազար ամերիկյան դոլար ու, պիտի որ չսխալվեմ, սեփական գրպանից: Ցավոք, մենք օլիմպիական ոսկի չունեցանք, ու Գագիկ Ծառուկյանը չաղքատացավ 700 հազար դոլարով: Թե որքան գումար էր սահմանել պետությունը, անկեղծ ասած, չգիտեմ: Համենայն դեպս, նա էլ չաղքատացավ: Թե ինչ գումարներ են սահմանված մեր օլիմպիականների համար, դեռևս պարզ չէ: Սակայն չեմ ուզում հավատալ, որ մենք մեր հիմն ու դրոշն արժանավայել չենք գնահատելու: Սա այն դեպքն է, երբ ես իսկապես ուզում եմ մեր երկրին ու Գագիկ Ծառուկյանին աղքատացած տեսնել: Կներեք, բայց մեջս այսպիսի չարություն կա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ