Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կորինթիանսը» Լիբերտադորեսի գավաթակիր

«Կորինթիանսը» Լիբերտադորեսի գավաթակիր
05.07.2012 | 11:56

Կայացավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ եզրափակիչը: Առաջինում մրցակցի հարկի տակ հասնելով ոչ-ոքի արդյունքի` 1:1, բրազիլական «Կորինթիանսը» կարողացավ երկու անպատասխան գնդակ անցկացնել Արգենտինայի չեմպիոնի` «Բոկա Խունիորսի» դարպասն ու առաջին անգամ իր պատմության մեջ դառնալ պատվավոր գավաթի տիրակալ: Գոլերի հեղինակը բրազիլական ֆուտբոլի վետերան Էմերսոնն է: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Կորինթիանսը» հաղթահարել էր բրազիլական մեկ այլ թիմի` նշանավոր «Սանթոսի» արգելքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ