Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԼՂՀ-ում նախընտրական քարոզարշավը խաղաղ է ընթանում

ԼՂՀ-ում նախընտրական քարոզարշավը խաղաղ է ընթանում
09.07.2012 | 01:29

ԼՂՀ ԿԸՀ-ի նախագահ Ռաշիդ Պետրոսյանի փոխանցմամբ՝ նախագահի թեկնածուների նախընտրական պայքարը հանգիստ է անցնում, առանց էական խախտումների, դրսևորված խախտումները արագ վերացվում են: Պետրոսյանը մասնավորապես հաղորդել է, որ այս ընթացքում միայն մեկ գրավոր բողոք է ստացվել նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբից, որը վերաբերում էր նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերի վրա տպաքանակի և հրատարակչի տվյալների բացակայությանը: ԿԸՀ-ի նախագահի խոսքով` նշված թերությունները արդեն վերացվել են:
Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ ԼՂՀ ԿԸՀ-ում արդեն հավատարմագրվել են 42 լրագրողներ, նրանցից 10-ը արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ են` Իսրայելից, Գերմանիայից, Հունգարիայից, Չեխիայից և Ռուսաստանից: Նախագահական ընտրությունների լուսաբանման համար տեղական և միջազգայի լրատվամիջոցները ներկայացնող լրագրողների հավատարմագրումը շարունակվում է,
մի քանի երկրների ներկայացուցիչներ արդեն բանավոր պատասխանել են Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերին: Պաշտոնական համաձայնության հաստատումից հետո այդ դիտորդները ևս կհավատարմագրվեն: Առայժմ գրանցվել են տեղական 6 դիտորդներ, նրանից երկուսը ներկայացնում են հասարակական կազմակերպություններ,
կազմակերպական բոլոր հարցերը լուծված են, բոլոր ընտրատեղամասերը պատրաստ են ընտրություններին: «Ընտրությունների օրը կգործեն 274 ընտրատեղամասեր` 273-ը հանրապետության տարածքում, մեկը` Երևանում»,- իրազեկել է Ռաշիդ Պետրոսյանը:

Դիտվել է՝ 2734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ