Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ինչ ցանես, այն էլ կհնձես»

«Ինչ ցանես, այն էլ կհնձես»
13.07.2012 | 20:09

Վիճակագրությունը փաստում է. այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում միջին աշխատավարձը տարեսկզբի համեմատ 2,5 հազար դրամով նվազել է։ Հիշեցնենք, որ տարեսկզբին միջին աշխատավարձն ավելացել էր 5000 դրամով։ Այսինքն` Հայաստանում այս հարցում մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ վարժությամբ են զբաղվում։

Ինչ խոսք, այս վարժությունը ցանկալիներից չէ ոչ միայն քաղաքացիների, այլև իշխանության համար։ Սակայն, ինչպես ասում են, «ինչ ցանես, այն էլ կհնձես»։ Կարծում ենք, ոչ ոք չի կասկածում ասվածին, իսկ եթե կասկածողներ կան, ապա թող փորձեն պղպեղի սերմ ցանել` վարդի ակնկալիքով։
Նկատենք, որ աշխատավարձերը նվազել են ոչ միայն պետական, այլև մասնավոր համակարգում։ Այս խնդիրը լուրջ մտահոգության տեղիք է տալիս և պայմանավորված է ոչ միայն դոլարի արժևորմամբ, այլև ունի խոր տնտեսական արմատներ։ Բայց դրա մասին քիչ հետո։ Աշխատավարձի նվազմանը զուգահեռ «տակից» աստիճանաբար բարձրանում են առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների գները։ Մասնավորապես, շաքարավազը 440 դրամից դարձել է 460։ Իսկ Արաբկիր վարչական շրջանի խանութներում շաքարավազի գինը հասել է 500 դրամի։ Հետաքրքիր է, որ շաքարավազ ներմուծող և արտադրող միակ պատգամավորի «Երևան Սիթի» խանութներում շաքարավազի գինը 400-420 դրամ է։ Այս հարցում դժվար է չգնահատել պարոն Ալեքսանյանի մարքեթինգային հնարամտությունը` շաքարավազը բարձր գնով վաճառել բոլոր խանութներին և էժան գնով սեփական ապրանքը սեփական խանութում վաճառել։ Մի կողմից` ապահովում է գնորդի քանակի մեծացում, մյուս կողմից` հակամրցակցային պայմաններ ստեղծում մյուս խանութների համար։
Նկատենք, որ շաքարավազը միակ թանկ ապրանքը չէ։ «Ամեն ինչ թաքուն թանկանում է։ Գիշերը քնում ենք, առավոտյան արդեն 5-10 դրամով տարբեր ապրանքներ թանկացած են լինում։ Ամառը կիսվել է, բայց լոլիկի գինը բարձրացել է»,- մեզ հետ զրույցում նշում էին քաղաքացիները։ Եթե սրան հավելենք փորձագետների կանխատեսումը, համաձայն որի` Հայաստանում հացամթերքը կարող է թանկանալ, ապա շատ տխուր պատկեր կարող է ձևավորվել։ Փորձագետների այս կանխատեսման հիմքում հացահատիկի գնաճն է միջազգային շուկայում։ Լրատվամիջոցների փոխանցմամբ` ԱՄՆ-ում երաշտի պատճառով հացահատիկի, եգիպտացորենի գները հասել են ռեկորդային մակարդակի վերջին մի քանի տարվա համեմատ։ Նույն պատկերն է նաև Ռուսաստանում, ՈՒկրաինայում, բարձրացել է նաև ֆրանսիական ցորենի գինը։ Բնականաբար, հացի թանկացումը չի կարող սոցիալական դժգոհություն չառաջացնել հասարակության շրջանում։ Ի՞նչ սոցիալական պատկեր կարող է ձևավորվել աշխատավարձերի նվազման, ապրանքների, մասնավորապես հացի թանկացման, դոլարի կտրուկ արժևորման պայմաններում։ Եթե մեկ բառով նկարագրենք վիճակը, կարելի է «տխուր» անվանել, սակայն նկատենք, որ այդ տխուր ասվածի տակ կանգնած է զայրացած, դժգոհ, վաղվա օրվա նկատմամբ վստահություն չունեցող քաղաքացին, որի նյարդերը կարող են ցանկացած պահի տեղի տալ։
Եվ այսպես, ինչո՞ւ և ինչի՞ պատճառով են նվազում աշխատավարձերը պետական և մասնավոր հատվածում, ինչո՞ւ է աստիճանաբար մեծանում սոցիալական լարվածությունը։ Եթե կրկին մեկ բառով բնորոշենք իրավիճակը, ապա պետք է ասենք` տնտեսական անկման։ Իսկ այն, որ անկումը խիստ նկատելի է, որքան էլ փորձենք գեղեցիկ խոսել, միևնույն է, տնտեսությունը դրանից զարգացում չի ապրի։ Վտանգավորն այն է, որ մեր տնտեսության հետաճը նկատելի է ոչ միայն ՓՄՁ ոլորտում, այլև խոշոր բիզնեսում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ