Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շուտով կավարտվեն գազի գնի շուրջ ընթացող բանակցությունները

Շուտով կավարտվեն գազի գնի շուրջ ընթացող բանակցությունները
13.07.2012 | 20:00

«Շուտով կավարտվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու «Գազպրոմ» ընկերության միջև Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ ընթացող բանակցությունները, որից հետո կներկայացվեն դրանց վերաբերյալ պարզաբանումները», -կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճապազրուցում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այն հարցին, որ մատակարարվող գազի գինը գաղտնի կերպով արդեն իսկ թանկացել է՝ նախարարը հավաստիցրել է, որ գազի գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել և բանակցությունների ավարտից հետո ամեն ինչ կհրապարակվի:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն, այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը և ըստ դրա, 1000 խորանարդ մետր գազը ՀՀ սահմանին արժենալու է 280 ԱՄՆ դոլար: Նշվել էր նաև, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար:
Հավելենք նաև, որ ներկայումս «Գազպրոմը» գազը Հայաստանին, ըստ պաշտոնական տվյալների, մատակարարում է 1000 խորանարդ մետրը 180 դոլար սակագնով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ