Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երկու հարց ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին

Երկու հարց ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին
14.07.2012 | 19:39

Հարգարժան թեկնածուներ

Ինձ համար մարդու ճակատագրին անտարբեր կառավարիչը նույնքան անարժեք է, որքան երկրի ճակատագրին անտարբեր քաղաքացին։ Կառավարման ոչ մի հմտություն չի դառնում բարիքի աղբյուր, եթե հավաքականության խնդիրների առաջացրած գլխացավերի լաբիրինթոսում կորչում են անհատի հոգսերի համար մտահոգությունը։
Նման մտահոգության առարկա է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության խնդիրը։ Այն սոսկ մեկ անձի իրավունքի ոտնահարման խնդիր չէ։ Այն նաև հասարակության սոցիալական արժեքների խաթարման հերթական ցցուն նմուշ է։
Ժիրայր Սեֆիլյանը Արցախյան պատերազմի հրամանատարներից է (Շուշիի Ժիրոն)։ Նրան լավ են ճանաչում Արցախում և լավ գիտեք դուք։ Նրա բազմաթիվ դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կամայականորեն և քմահաճ ձևով մերժվել են, առանց հոդաբաշխ որևէ բացատրության։
Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու խնդրանքով մի քանի անգամ դիմել է նաև ԼՂՀ ղեկավարությանը։ Այդ դիմումները կրկին մնացել են անպատասխան։ Սակայն վերջին անգամ, երբ հարկադրված են եղել պատասխանել, ասել են, որ. «Ղարաբաղում դեռևս ընդունված չէ երկքաղաքացիության մասին օրենքը»։ Այդ պատասխանը սոսկ խուսանավելուն և խնդիրը լղոզելուն է միտված, քանզի հայտնի է, որ.
ա) Ժիրայր Սեֆիլյանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հրաժարվելու իր լիբանանյան քաղաքացիությունից,
բ) Լեռնային Ղարաբաղի նախկին և գործող նախագահների հրամանագրերով, օրենքի բացակայության պայմաններում, որոշ անձանց նման քաղաքացիություն շնորհվել է։
Ասում են, որ կառավարման ողջ արվեստը ազնիվ լինելու արվեստի մեջ է։ Հարգարժան թեկնածուներին ուղղում եմ երկու հարց, ակնկալելով նրանց անկեղծ ու մտահոգ պատասխանը։
ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։
բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ։

Հարգանքով`
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյան

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ