Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նավթ, նավթ, նավթ

Նավթ, նավթ, նավթ
17.07.2012 | 13:44

ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության հանձնաժողովն Օրմուզի նեղուցի փակման մասին օրինագիծ էր նախապատրաստել` ի պատասխան ԵՄ-ի պատժամիջոցների: Այս տեղեկության հրապարակումից հետո հայտնի է դարձել, որ Միացյալ Արաբական Էմիությունները նոր խողովակաշար է գործարկել, որով հնարավոր է նավթ փոխադրել` շրջանցելով Օրմուզի նեղուցը: Բրիտանական The Financial Times-ի տեղեկություններով` առաջին 370-կիլոմետրանոց խողովակաշարը Աբու Դաբին միացնում է Օմանի ծոցի ափին գտնվող Էլ Ֆուջերա նավահանգստի հետ և կարող է բավարարել նավթի արտահանման 65 տոկոսը: Սաուդյան Արաբիան իր արևելյան մարզն ու Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավթային տերմինալը միացնող խողովակաշարն է վերականգնել, որն ունի օրական 2 միլիոն բարել թողունակություն: Սաուդյան Արաբիան ունի նաև այլ խողովակաշարեր, որոնք հնարավորություն կտան նավթ առաքելու Օրմուզի նեղուցի շրջանցմամբ: Ե՛վ ԱՄԷ-ի, և՛ Սաուդյան Արաբիայի նպատակը Օրմուզի նեղուցի փակման դեպքում նավթի արտահանումն ապահովելն է:

Դիտվել է՝ 4881

Մեկնաբանություններ