Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամենազոր «բարաթը»

Ամենազոր «բարաթը»
24.07.2012 | 03:09

Վերջերս լրջորեն հուզվել էր երևանաբնակը Սայաթ-Նովա փողոցում և Հ/Ա զանգվածում։ Սայաթ-Նովայում ռեստորան են կառուցում թիվ 15 բնակելի շենքի նկուղում։ Կառուցում են գողունի, աղուն փախցնող մկան սրտի տրոփով և մթության քողի ներքո (հե՜յ գիդի, հա՛, Պանիկովսկի և Բալագանով)։ Բայց աղուն փախցնող այս գիշատիչները գործում են օրենքի դաշտում, ունեն նախորդ քաղաքապետերից մեկի ձեռամբ օրհնված բարաթ։ Նույնն էլ Հ/Ա զանգվածում. գործամոլ մեկը, բարաթով զինված, կանաչ տարածքում իր սև գործն է առաջ տանում։ Նաև կարող է տարածքը ոռոգող և խնամող բնակիչներին դատի տալ։ Զի վերջիններս ապօրինի գործով են զբաղված, բարաթ չունեն։
Այսպիսով, մայր ոստանում ապօրինությունները, ասենք` բակի նվաճումն ու այգու հոշոտումը, օրենքի դաշտում են, այգի ու պուրակ խնամելը` օրենքից դուրս։ Այսպես է, ի դեպ, ողջ Երևանում` հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Հիշենք կանաչ եղեռնը Ազատության պողոտայում և 15-րդ թաղամասում։ Ի՞նչ անել։ Թերևս դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Հետո էլ` Հռոմի պապին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ