Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանցի հակերները կոտրել էին irates.am կայքէջը

Ադրբեջանցի հակերները կոտրել էին irates.am կայքէջը
24.07.2012 | 18:24

Այսօր` հուլիսի 24-ին, ժամը 14.45-ի սահմաններում, ադրբեջանցի հակերները կոտրել էին irates.am ամենօրյա կայքէջը: Սա մեր ոչ բարով հարևանների առաջին նման «քյալլագյոզությունը» չէ, ոչ էլ, բնականաբար, վերջինն է լինելու, ուստի վաղուց ժամանակն է, որ մեր էլեկտրոնային լրատվամիջոցները մտածեն կատարյալ անվտանգություն ապահովող «բրոնեժիլետների» մասին: Ինչ վերաբերում է irates.am-ին, ապա ադրբեջանցիների «խփած ֆազերի» պատճառը դժվար չէ հասկանալ։ «Իրատես de facto» թերթը, իր գոյության չորս տարիներին, հետևողականորեն վարում է ազգային գաղափարախոսությունն արմատավորելու, մեր դրկիցներին իրենց իրական պատմական անցյալով ու ներկա դիմագծով միջազգային հանրությանն ի ցույց դնելու քաղաքականություն, ինչի հերթական փաստացի վկայությունը թերթի վերջին համարում լույս տեսած` «Իսկ որտեղի՞ց լույս աշխարհ ընկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը» հետաքննական հրապարակախոսությունն է, հեղինակն էլ` մեր մշտական թղթակից, ծնունդով արցախցի, ազերթուրքերի «ոխերիմ բարեկամ» Արտաշես Հակոբջանյանը: Ավելորդ չենք համարում մեջբերել վերոհիշյալ հրապարակման նախաբանը միայն` մեր ընթերցողներին առաջարկելով ամբողջովին ընթերցել այն թերթի PDF տարբերակում կամ կայքէջում:

«Հաղորդակցվելով Ձեր` «Ո՞վ ենք մենք, ումի՞ց ենք սերում և ո՞ւր ենք գնում» հոդվածին` տեսանք, որ Բաքվում դեռևս կան մտավորականներ, ովքեր օժտված են առողջ բանականությամբ և համամիտ չեն գարի խժռող արհեստակիցների զառանցանքներին: Մենք համոզված ենք նաև, որ Դուք, հարգարժան դոկտոր, և Ձեզ նմանները մեր վրդովմունքն ու զայրույթը այդ զառանցանքների դեմ ճիշտ կգնահատեք: Այն բովանդակավորվում է նաև Ձեր ժողովրդի նկատմամբ ունեցած մեր մտահոգությամբ: «Ժողովուրդ» ասելով նկատի ունենք աշխատավորական զանգվածը, ոչ թե նրան թալանող վերնախավը, որը, սեփական շահերի թելադրանքով, քարեքար է գցում ձեր ժողովրդին, չի թողնում, որ ժողովուրդն ինքն իրեն գտնի: Ձեր քաղաքական ղեկավարությունը, այսօր արդեն քուրդ ալևիների ձեռքով, ամեն ինչ անում է, որ ձեր ժողովուրդը մնա նախնադարյան խավարի ու վայրենության ճիրաններում, նույնիսկ ազգային հերոս է հռչակում քնած մարդուն սպանող զինվորականին, հանուն ինչի՞»:
Նույն հռետորական հարցը մենք ենք ուղղում «ադրբեջանցի կեղծանվան տեր» հակերներին.
-Հանուն ինչի՞ եք համացանցային ջարդարարությամբ զբաղվում: Լավ, ասենք, «անլեզու» կայք է` կոտրեցիք, պատմական ճչացող փաստերի լեզո՞ւն ոնց պիտի կոտրեք:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ


Դիտվել է՝ 5237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ