Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տավուշի սահմանամերձ համայնքներում հակառակորդի թիրախ են դարձել խաղաղ բնակիչները

Տավուշի սահմանամերձ համայնքներում հակառակորդի թիրախ են դարձել խաղաղ բնակիչները
25.07.2012 | 17:55

Վերջին մեկ տարում լարված իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր և Մովսես համայնքներում, որոնք դարձել են թշնամու նշանառության առարկան, կամ հիմնական թիրախները: Ադրբեջանցիներն առանց «խղճի մտոք ջանք թափելու» կրակում են մանկապարտեզների վրա, նշանառության առարկա դարձնում աշխատող, այգի մշակող խաղաղ բնակիչներին, ինչի հետևանքով կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ:

«Իրավիճակն այնքան է սրվել, որ բնակչությունը վախից չի կարողանում մշակել բերքը կամ այն հավաքել, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը նրանց ուղղությամբ կրակ չի բացի: Մեզ վստահություն է պետք այստեղ աշխատելու համար, քանի որ չկա մի օր, որ հակառակորդի կողմից կրակոց չլինի»,- հուլիսի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի դաշտային օգնականներ Անթալ Հեդրիչի և Իրժի Աբերլենի հետ հանդիպման ժամանակ ասել է համայնքապետը: Նրանք դաշտային օգնականներին վստահեցրել են, որ հայ ժողովուրդը քրիստոնյա է, պատերազմ չի ցանկանում, սակայն չի էլ վախենում պատերազմից` միաժամանակ հիշեցնելով, որ «հողն իրենց պապական է, և ինչ էլ որ լինի, իրենք այնտեղից դուրս չեն գալու»:
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանին անցկացվել է հերթական դիտարկումը` հայկական կողմից Տավուշի մարզի Այգեպար գյուղի, իսկ ադրբեջանական կողմից` Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքից:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ