Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ կառավարությունում կքննարկվի խորհրդային տարիներից Հայաստանում մնացած ժամկետանց թունաքիմիկատների խնդիրը

ՀՀ կառավարությունում կքննարկվի խորհրդային տարիներից Հայաստանում մնացած ժամկետանց թունաքիմիկատների խնդիրը
25.07.2012 | 18:00

Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունում կքննարկվի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած «Ժամկետանց պեստիցիդների վերացման և կանխարգելման կարողությունների ուժեղացում` որպես նախկին Խորհրդային Միությունում չօգտագործվող վտանգավոր քիմիկատների վերացման համար մոդել» տարածաշրջանային ծրագրի համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Համաձայնագիրը կնքվելու է ծրագիրն իրականացնող ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու ՀՀ կառավարության միջև:
Ծրագրով իրականացվելու են խորհրդային տարիներից մնացած ժամկետանց թունաքիմիկատների հաշվառման, բնորոշման, իսկ հետագա ֆինանսական և տեխնիկական միջոցների հայթայթման դեպքում նաև ոչնչացման միջոցառումները:
Ըստ կառավարության կայքի, ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաև ժամկետանց թունաքիմիկատների պահեստարանների տարածքներին հարող բնակավայրերի, հողատարածքների քիմիական անալիտիկ ուսումնասիրություն և մոնիթորինգ` շրջակա միջավայրի վարակվածությունը հայտնաբերելու և աղտոտվածության աստիճանը պարզելու համար:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ