ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հոլմսը սպանության իր ծրագրի մասին գրել է օրագրում

Հոլմսը սպանության իր ծրագրի մասին գրել է օրագրում
26.07.2012 | 13:53

Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերայի ընթացքում 12 մարդու սպանության և տասնյակ մարդկանց վիրավորելու համար մեղադրվող Ջեյմս Հոլմսն իր ծրագրի մասին տեղյակ է պահել իր հոգեբանին և գրառումներ կատարել օրագրում:
Կոլորադոյի համալսարանը, որտեղ սովորել է 24-ամյա Հոլմսը, ծանրոց է ստացել, որում եղել է մի տետր, որտեղ մանրազնին նկարագրված է եղել սպանությունը: Նա ծանրոցն ուղարկել է հոգեբանության իր դասախոսին, ով նաև իր հոգեբանն է եղել: Տետրում ոճրագործը նկարել է, թե ինչպես է պատրաստվում սպանել մարդկանց:

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ