Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հավանակա՞ն, թե՞ անհավանական դեժավյու

Հավանակա՞ն, թե՞ անհավանական դեժավյու
29.07.2012 | 15:14

«Tert.am»-ի հետ զրույցում վերլուծաբան Հրաչ Գալստյանը ասել է. «Ենթադրում եմ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ կրկին թողնելու է իր պաշտոնը` մոտավորապես խորհրդարանական ընտրությունների նմանությամբ, և այդ որոշումը իշխանության վերին օղակներում արդեն կայացվել է»: Նրա կարծիքով` Հովիկ Աբրահամյանն այդ որոշումը միանշանակ չի ընդունի, որովհետև «այս անգամ նա ստիպված է լինելու սպասել ոչ թե 6 ամիս, ինչպես նախորդ անգամ, այլ մինչև հաջոդ խորհրդարանական ընտրություններ, այսինքն` 5 տարի: Սա, իհարկե, խնդիր է Աբրահամյանի համար, բայց նա, թերևս, այլընտրանք չի ունենա»,-ասել է Հրաչ Գալստյանը: 

Եթե իսկապես «այդ որոշումը իշխանության վերին օղակներում արդեն կայացվել է», ուրեմն նաև կայացվել է այլ որոշում` ի՞նչ է անելու Հովիկ Աբրահամյանը մնացած 4 տարիներին (Հրաչ Գալստյանը մի քիչ սխալվում է, հինգերորդ գումարման խորհրդարանը գործելու է 2012+5 տարի` մինչև 2017 թվականը, իսկ նախագահական ընտրություններից առաջ` 2013-ին, հրաժարական տալու դեպքում Հովիկ Աբրահամյանը բարեհաջող աշխատած կլինի ամբողջ մեկ նստաշրջան` համարյա խորհրդարանական մեկ տարի և նրան հաջորդող նախագահին կմնա աշխատելու 4 տարի): Թեպետ հարցը կարող է այլ ձևակերպում ունենալ: Եթե կրկնվելու է նույն սցենարը, Հովիկ Աբրահամյանը կարող է որոշ ժամանակից վերադառնալ իր պաշտոնին` դրա համար նա ունի պահեստային թիվ 17 ընտրատարածքը: Ճիշտ է` այս անգամ Ջոնիկ Աբրահամյանը չէ մեծամասնականով ընտրված պատգամավորը, որ հարկավոր պահին օրենսդիր աշխատանքից հոգնում է, միևնույն է, անհրաժեշտության դեպքում ընտրատարածքը Հովիկ Աբրահամյանի տրամադրության տակ է: Բայց դա արդեն կնշանակի խորհրդարանի նախագահի պաշտոնի ուղղակի արժեզրկում, որովհետև որքան էլ գերկարևոր նշանակություն ունենան համապետական ընտրությունները` տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանական ու նախագահական, Ազգային ժողովի նախագահը պետության երկրորդ դեմքն է` կրկնակի ընտրված անձ, և ի պաշտոնե պարզապես իրավունք չունի այդքան թեթևամտորեն վերաբերվել պետության կառավարմանն ու ընտրողների կարծիքին: Շատ ավելի հավանական է, որ երկրորդ հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանը խորհրդարան չվերադառնա, այլ իջևանի գործադիր իշխանության աթոռի: Հարցը` ո՞ր: Վարչապետի՞: Փոխվարչապետի՞: Ավելի ցածր պաշտոնի, քան եղել է մինչև խորհրդարան գալը, Հովիկ Աբրահամյանը հազիվ թե համաձայնի: Նա հազիվ թե համաձայնի նաև իր պարագայում պատվավոր աքսորի` դիվանագիտական աշխատանքի երկրից դուրս: Նախ` նախասիրությունները խիստ գործնական են, հետո էլ լեզվական իմացության խնդիր կարող է ծագել, քիչ հավանական է, որ իր տարիքում Հովիկ Աբրահամյանը սկսի օտար լեզու սովորել: Թեպետ Սամվել Նիկոյանին համարում են ոչ թե ԱԺ նախկին նախագահ, այլ ԱԺ պահեստային նախագահ, Հովիկ Աբրահամյանը բարեհաջող կպաշտոնավարի նախագահական ընտրություններից հետո էլ, եթե... Եթե ամեն ինչ բարեհաջող լինի Հայաստանի երեք նախագահների բերմուդյան եռանկյունում, եթե նրա առաջ վերջնական ընտրության խնդիր չդրվի` ՀՀԿ, թե ԲՀԿ: Եթե ԲՀԿ-ն մնա այն ուղեծրում, որը տրամաբանական է ու հավանական:
Մնացած դեպքերում մտածելու և կյանքը 0-ից սկսելու խնդիրներում Հովիկ Աբրահամյանը մենակ չի մնա` շատերը կլինեն...

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ