«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Վերջին 12 տարում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ

Վերջին 12 տարում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ
06.09.2012 | 11:42

Վերջին 12 տարում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ: Նշված հրդեհների կեսից ավելին տեղի է ունեցել վերջին 3 տարում:

Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի, 2010 թվականին այրվել է 810 հա անտառ, 2011 թվականին` 470 հա, 2012 թվականի առաջին կիսամյակում` 188 հա: Անտառային հրդեհների մեծ մասը մարդկային գործոնի (չհնձած խոտատարածքը հաջորդ տարում ավելի բարեբեր դարձնելու ակնկալիքով հրդեհելու) հետևանք է: Մյուս պատճառը հիմնականում բնակչության անզգուշությունն է:
Ռ. Պետրոսյանը նշեց, որ թեև անցյալ տարի կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որով արգելվել է հրդեհել անտառածածկ տարածքները, սակայն, պատժաչափերը դեռևս հստակ չեն սահմանվել: Մինչև այսօր անտառ հրդեհելու մեղադրանք է առաջադրվել միայն լոռեցի մի չոբանի, որից գանձվել է 93 մլն դրամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ