Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրոպական երախտագիտություն

Եվրոպական երախտագիտություն
09.09.2012 | 19:08

Հայոց ցեղասպանությունից անցել է 97 տարի, և մենք չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ իր հայրենիքից զրկված ու վտարված, ազգի մոտ կեսը բնաջնջված, նյութական և հոգևոր մշակույթ կորցրած ժողովուրդը ոչնչացման է ենթարկվել միայն ու միայն հայ լինելու համար։ Փաստերն ավելի քան խոսուն են:
1915 թ. Հայոց ցեղասպանությունը կատարվել է հայերին ոչնչացնելու և Հայաստանը հայերից մաքրելու նպատակով։
1918-20 թթ. թուրքական նոր իշխանությունը` Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, նույն հայաջինջ նպատակով հարձակվում է Արևելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածում գաղթականներով լցված Հայաստանի Հանրապետության վրա և շարունակում երիտթուրքերի և սուլթանների հայասպանդ գործը։
1918 թ. Բաքվում նույն հայաջինջ ձեռքը կոտորում էր մարդկանց զուտ հայ լինելու պատճառով։ 1918 թ. հրդեհում են Շուշին և կոտորում քաղաքի բնակիչներին հայ լինելու համար։ 1988-92 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլ վայրերում մարդկանց սպանում էին պարզապես հայ լինելու համար։
Ի՞նչ է սա. հիվանդությո՞ւն, երբ մարդասպանը, գիտակցելով իր անլիարժեքությունը, սպանում է այն մարդուն, ում պարտական է իր մարդեղացմամբ, իր` տուն ու տեղ ունենալով, թե՞ հատուկ մշակված քաղաքականություն է, որ դարերով հետևողականորեն իրականացնում է մարդկային այդ անլիարժեք տեսակը, որպեսզի, տիրանալով հայի ստեղծածին, «արդարացնի» երկրի վրա իր ավելորդ ծանրությունը։
Թերևս երկուսը միասին։ Սա նրա կենսակերպն է, և մենք դա դարերով ենք տեսել ու զգացել մեր մաշկի վրա, ժամանակ առ ժամանակ էլ արժանի հակահարված ենք տվել խաժամուժին, ապա կրկին թմբիրի մեջ ընկել, մինչև հաջորդ բարբարոսական «փայլատակումը» նույն այդ մարդասպան ցեղի կամ իրենց քրիստոնյա հորջորջող և իրենց մեզ բարեկամ համարող ազգերի կողմից։ Հաճախ հայատյացությունն այնքան խոր են նրանք քողարկել, որ մենք` միամիտ հայերս, չենք էլ կասկածել, էլ ուր մնաց կռահեինք։ Օրինակ, վրացիները վայելում են մեր կառուցած շքեղ Թիֆլիսը և էնպես են մեզ ատում ու արհամարհում, որ ասես մենք Աղա Մահմեդ խանի պես ավերել ենք իրենց «կառուցած» երկիրը։ Մենք պիտի մեկընդմիշտ հիշենք ու չմոռանանք. եթե որևէ ազգ կամ անհատ` կենցաղային մակարդակով, իսկ պետությունն իր քաղաքականությամբ դրսևորում են հայատյացություն և հայաջինջ գործողություններ իրականացնում, մենք պետական մակարդակով և մեր ազգի հռչակավոր անձանց ձայնով պիտի ահազանգ բարձրացնենք, պատասխանատվության ենթարկենք միջազգային ատյաններում, դատ պահանջենք կամ ինքներս հաշվեհարդար տեսնենք։ Աշխարհը պիտի իմանա և համոզվի, որ հակահայկականության ամենափոքր դրսևորումն արդարացիորեն կպատժվի մեր կողմից։ Մինչդեռ շատ ազգեր դարերով օգտվել են և շարունակում են վայելել մեր գիտական ու ստեղծագործ մտքի պտուղները, մեր աշխատող ձեռքերի արդյունքը և կռվող բազկի հաղթանակները։ Իսկ հետո, երբ ձեռնտու չէ այլևս մեր ինքնության հզորացումը, մեզ ոչնչացնում են։
Մենք իսկապե՞ս չենք հասկանում, թե ինչ է սա նշանակում, և ինչպե՞ս պետք է սա որակենք։
Այո՛, սա հակահայկականություն է, հայատյացություն, և թող որևէ մեկը` որպես հակակշիռ, չբերի «հակասեմականությունը»` որպես հրեաների դեմ իրականացվող «համաշխարհային» քաղաքականություն։ Նախ` սեմիթ նշանակում է սեմական լեզվաընտանիքին պատկանող ազգ, որին միայն հրեաները չեն, որ պատկանում են. այդ լեզվաընտանիքում են նաև արաբները, ասորիները, պաղեստինցիները։ Առայսօր, կարծեմ, նրանցից ոչ ոք չի բողոքել իրենց` սեմիթների դեմ եղած «համաշխարհային հետապնդումից, հալածանքներից և ատելությունից»։ Հետևաբար, հակասեմիթիզմ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Իսկ թե ինչի՞ դեմ են բողոքում ու պայքարում հրեաները, դա իրենց գործն է։ Քանի որ հրեաներին իրենց հայրենիքից չեն վտարել, չեն զրկել վերադարձի հնարավորությունից, չեն ունեզրկել, չեն ոչնչացրել նրանց մշակութային արժեքները որպես զուտ հրեականի, ուրեմն չկա նաև հակահրեականություն։ Մինչդեռ մեզ` հայերիս, վտարել են մեր հայրենիքից, բնաջնջել մեր ազգային պատկանելության համար կամ բռնի լեզվափոխ ու կրոնափոխ են արել` մեր ինքնության արմատները ոչնչացնելու նպատակով։
Մի՞թե քիչ են եղել մինչև այսօր քաղաքական այսպիսի հոգեցունց և մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող դեպքերը, որ մենք հիմա ենք բողոքի ձայն բարձրացնում։ Մենք ուշացել ենք հարյուր, հինգ հարյուր, հազար տարով։ Բայց եթե այսօր հասկացել ենք, որ սա կենցաղային մակարդակով փողոցում անկարգություն արած անառակ տղային պաշտպանող, ուժն ու հզորությունը պարտադրող հոր վարքագիծ չէ, այլ պետական քաղաքականություն, ապա մենք էլ պետական մակարդակով պիտի կանխենք այդպիսի ոտնձգությունները, իսկ եթե անխոհեմաբար բաց ենք թողել պահը, ապա պիտի հասնենք այն բանին, որ Ադրբեջանը, որպես Եվրախորհրդի և Անվտանգության խորհրդի անդամ պետություն, վտարվի անդամությունից։
Մի երկիր, որի բարձրաստիճան պաշտոնյան ցինիկորեն հայտարարում է, որ իր երկրում հային սպանելու համար չեն դատապարտում, կարո՞ղ է համամարդկային արժեքներ դավանել։ Ո՛չ։
Ահա այսպիսի ժողովրդի և նրա «պետության» հետ քաղաքականություն են խաղում եվրոպացիները, և մարդասպանին հերոս դարձնող ազգի` միլիոնավոր դոլար արժեցող «գիտական պատվերով» Բրիտանական հանրագիտարանը «պատմություն» է թխում ադրբեջանցիների համար` նստեցնելով նրանց քաղաքակրթություն ստեղծած ազգերի սեղանի շուրջը։
Մենք լավ ենք ճանաչում թուրք-ադրբեջանցուն, գիտենք, թե ովքեր են նրանք և ինչի են ընդունակ, բայց երբ «բարձր մատերիայից» խոսող եվրոպացիներն են գնվում նավթով ու փողով, այստեղ արդեն Եվրոպան խնդիր ունի քաղաքակիրթ համարվելու։ Դե մենք էլ մե՛ր անելիքը պիտի իմանանք. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է դատի տա Ալիևին` եվրոպական օրենքները ոտնահարելու համար։
Իսկ Հունգարիան, այդ քավության սնանկացած նոխազը, թող իր պատմության էջերում փնտրի ու գտնի մի թուրք-ադրբեջանցու անուն, որը ոչ թե բարբարոսաբար ավերել է Հունգարիան, այլ հայերի նման մշակութային, ռազմական և տնտեսական ներդրումներ է կատարել։ Չի գտնի։ Սա է եվրոպական երախտագիտությունը...


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ