Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարդը բնության պատասխանատու կառավարիչն է (տեսանյութ)

Մարդը բնության պատասխանատու կառավարիչն է (տեսանյութ)
07.09.2012 | 01:13

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ հուլիսի վերջին հայկական մի շարք լրատվամիջոցների, բնապահպանական ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր շրջայց Տավուշի մարզ, որի նպատակն էր իրազեկել տարածքի բնապահպանական խնդիրների, էկոտուրիզմի կազմակերպման, անտառհատումների, անտառների օպտիմալ վերականգնողական աշխատանքների մանրամասներին:

Շրջայցի մասնակիցները նախ կանգառ ունեցան Դիլիջանի ազգային պարկում, ապա մասնակցեցին Տավուշի մարզպետարանում անցկացված ընդլայնված նիստին և ուղևորությունն ավարտեցին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի տարածքում գտնվող «Զիկատար» անտառային գիտափորձարարական կենտրոնում, որտեղ կայացավ սեմինար-քննարկում` նվիրված Զիկատարի խնդիրներին և ապագա ծրագրերին:
ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ նման շրջայցերն ունեն մեկ կարևոր նպատակ. «Այսպիսի այցելությունները մեզ իսկապես հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, վեր հանելու դրանք և, եթե կա հնարավորություն, հենց տեղում լուծել դրանք կամ մտածել հետագայում դրանց լուծումները գտնելու մասին: Մեզ գլխավորապես հուզում են անտառպահպանության, անտառհատման, սանիտարական վիճակի, անտառների խնամքի, որակի, պահպանության, ապօրինի անտառհատումների բացահայտման, աղբավայրերի նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու խնդիրները»: Նախարարը նկատեց, որ մարդը բնության պատասխանատու կառավարիչն է և կոչված է գրագետ, սրտացավ օգտագործելու բնական ռեսուրսները, իրականացնելու դրանց նկատմամբ անհրաժեշտ խնամք ու վերահսկողություն:
Անդրադարձ եղավ նաև բնապահպանական ոլորտի երիտասարդ կադրերի պատրաստման խնդրին: Այդ առաքելությունն իր վրա է վերցրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, որի շրջանավարտները փոխարինելու են այսօր Տավուշի մարզում բնապահպանական աշխատանքներ իրականացնող միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներին:
Տարածաշրջանի պատասխանատուներին լսելուց հետո նախարարը համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվեց նրանց` հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
«Զիկատարում» կազմակերպված սեմինար-քննարկմանն ընդարձակ ելույթներով հանդես եկան բնական գիտությունների դոկտոր, «Զիկատար» անտառային գիտափորձարարական կենտրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆԸ, «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ծրագրի համակարգող ԳԵՌԱ ՈՍԿԱՆՅԱՆԸ:
«Զիկատար» համալիրում բացվեց «Այցելուների կենտրոն», որը Զիկատարի այցելուներին համակողմանի տեղեկություն է հաղորդում տարածքի պատմամշակութային վայրերի վերաբերյալ, էկոտուրիզմի սիրահարներին տրամադրում անհրաժեշտ պարագաներ (քնապարկեր, հեռադիտակներ, հեծանիվներ, որսորդական, ձկնորսական գործիքներ և այլն)` իրենց հանգիստն արդյունավետ կազմակերպելու համար:
Նախարարը նշեց, որ «Զիկատար» բնապահպանական կենտրոնն ստեղծված է այն նպատակով, որպեսզի մասնագետները և բոլոր շահագրգիռ կողմերը (լրատվամիջոցներ, հասարակական, միջազգային կազմակերպություններ և այլն) կարողանան մեկտեղել իրենց ջանքերը և գիտական, ուսումնական, հոգեբանական բոլոր գործոններով նպաստել շրջակա միջավայրի ճանաչմանը, պահպանությանն ու գրագետ խնամքին:
Նախարարը հավաստագրեր հանձնեց բոլոր այն լրագրողներին, ովքեր ամիսներ առաջ հյուրընկալվել էին Զիկատարում և հետագայում իրենց հրապարակումներում լուսաբանել բնապահպանական համալիրի ու նրա շրջակա տարածքի խնդիրները:
Զիկատարի տարածքում կազմակերպված էր բացօթյա ցուցահանդես, ներկայացված էին Կողբի գեղարվեստի դպրոցի (հիմնադիր-տնօրեն` ԿԱՐՈ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ) սաների աշխատանքները: Պատանի գեղանկարիչների արվեստին հաղորդակցվելուց զատ, մենք վայելեցինք նրանց կոլորիտային երգն ու ասմունքը, ինչը հատկապես տպավորիչ ու խորհրդավոր էր դառնում կողբյան անտառների գրկում բոցկլտացող խարույկի ու աստղազարդ երկնքի համապատկերում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
Դիտվել է՝ 3099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ