ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մեզ պետք է միասնություն

Մեզ պետք է միասնություն
08.09.2012 | 11:54

Մի կենդանու ականջում քնած հայերս, որ զբաղված ենք միայն մեր օրվա հացը վաստակելու խնդրով, շանթահարվեցինք օգոստոսի 31-ի լուրից: Վա՜յ, հարա՜յ, հասեք` ՆԱՏՕ-ի հովանու ներքո զինվորական վերապատրաստում անցնող, միջազգային ուժերի ընդհանուր կուրսերի ժամանակ, ադրբեջանական մի վիժվածք, իր ազգային սովորություններից ելնելով, կեսգիշերին, միտումնավոր և նախօրոք կատարած հաշվարկներով, կացնով սպանել էր մեր հայ զինվոր-սպային, իսկը թուրքական ձեռագիր, նրանք մեզ կարող են սպանել միայն այն դեպքում, երբ մենք կա՛մ քնած ենք, կա՛մ անզեն ենք. զինված հայից նրանք շան նման դողում են ու փախչում, ինչպես նապաստակ, իսկ ահա Եվրամիության անդամ պետությունը` Հունգարիան, կաշառվելով Ադրբեջանի պետության, անձամբ նրա նախագահի կողմից (այսպես կոչված «պերեգավորները» սկսվել էին կատարված դեպքից անմիջապես հետո, որի մասին տեղյակ էր ողջ աշխարհը), ստորաբար այդ վիժվածքին հանձնում է Ադրբեջանին, որն էլ օդանավակայանում այդ վիժվածքին հռչակում կամ դարձնում է ազգային հերոս (տա՛ Աստված, որ նրանց հերոսները լինեն այդպիսի վիժվածքները) ու սկսում նրա «մեծարումը»: Թափառական թուրքերն աշխարհին մեկ անգամ ևս ապացուցեցին, որ այդ թափառական ազգի միակ նպատակը, առաջին հերթին, տեղաբնակ հայերին սպանելն է և, իհարկե, մնացած ազգերին ևս, եթե ձեռքներին ճար կա (թալիշ, լեզգի, ավար, ռուս, պարսիկ և այլն, և այլն...):
Այս ցնցող, ըստ հայերիս, անսպասելի (ոչ ինձ համար) լուրն ալեկոծել է ողջ հայ ժողովրդին, դեռ լավ է, որ կա մի բան, որը կարողանում է հիասթափության և անտարբերության խորության մեջ ընկղմված ազգին արթնացնել:
Բայց ասելիքիս բուն նպատակը սա չէ: Ինչպես 1988-ից առայսօր աշխարհին չկարողացանք պարզ բացատրել (միայն չասեք, թե աշխարհը չի ցանկանում հասկանալ) ԼՂ-ի հարցի պատմական և փաստացի ճշմարտությունը, այնպես էլ այս դեպքում (արդեն քանի օր է) միայն ճղճղում և անհասկանալի արարքներ ենք կատարում, այսպես կոչված, միջազգային հանրության աչքի առաջ, փոխանակ ներկայացնենք մեր կոնկրետ պահանջներն այդ հանրությանը:
Հունգարական դատարանն ադրբեջանական ճիվաղին (այդ անունը մեր շուրթերից երբեք չպետք է հնչի) ժամանակակից օրենքով դատապարտել էր ցմահ, ելնելով արարքի միտումնավոր, նախապատրաստված, ճիվաղային վախկոտության, քնած մարդուն սպանելու աննախադեպ հրեշավորության և այլ հանգամանքներից։ Այսինքն` արարքը և կատարման ձևը նոր մարդկության համար մնացին անհասկանալի։ Մենք էլ չկարողացանք կամ չուզեցինք միջազգային հանրությանը մեր ամենօրյա աշխատանքով ցույց տալ Ադրբեջանի իսկական դեմքը (ականջդ կանչի, Ռոբերտ Քոչարյան, ի՞նչ է, մե՞նք էլ իջնենք նրանց մակարդակին...):
Այդ վճռի ամբողջական տեքստն իրավունք չի տալիս, որ մեր շուրթերից հնչի «մարդասպան» բառը, քանի որ սովորական մարդասպանությունը լրիվ տարբեր է այլազգի մարդուն սպանելուց, այն էլ ստորաբար, կեսգիշերին քնած մարդուն սպանելուց: Եթե հայերս կիրառում ենք և չենք արգելում մնացածին կրկնել «մարդասպան» բառը (խոսքն այդ վիժվածքի մասին է), այդ դեպքում կատարված արարքի ծանրությունը և դաժանությունը, այսպես կոչված, միջազգային հանրությանը շատ էլ չեն ցավեցնում:
Ցանկացած հայ մարդ, որտեղ էլ ելույթ ունենա, ինչպիսի միջոցառման ժամանակ էլ ելույթ ունենա, պարտավոր է լսարանին ներկայացնել այդ վիժվածքի ու նրա հովանավոր Ալիևի իրական արարքը. այն, որ այդ վախկոտ ճիվաղը (որի հարազատները փախել են մարտի դաշտից), անգամ համարձակություն չի ունեցել մեր սպային սպանելու թեկուզ թիկունքից նրա արթուն ժամանակ: Այդ նենգ ազգի նենգ զավակը, չկորցնելով իր ազգային պատկանելությունը, «թշնամուն» սպանում է քնած ժամանակ, այն թշնամուն, որի անվտանգությունն «ապահովում էր», ոչ ավելի, ոչ պակաս, ՆԱՏՕ-ն:
Եթե մենք զլանում և ալարում կամ անտեսում ենք այս փոքրիկ փաստն ամբողջությամբ կրկնել ու ներկայացնել, ապա մնացածը «մարդասպան» բառը, այդ փաստը դարձնում է սովորական մի սպանություն, և կաշառքով ազատվում է հանցագործը:
Այն, որ մեր իշխանություններն իրենց բոլոր կառույցներով դեպքի գլխավոր պատասխանատուն են այս ամոթաբեր ու անպատվաբեր փաստը չկանխելու գործում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Թողնենք սա, այսօր միասնաբար պետք է ապացուցենք աշխարհին, որ միջնադարի այդ բարբարոսների հետ մեկտեղ ապրելը միշտ էլ եղել է անհնար: 1918-1992 թթ. փաստերը` նրանց վարած հայատյաց, հայասպան, մշակութասպան լինելը, հարկավոր է միայն ներկայացնել:
Այսօր ԼՂՀ հարցը այլ ձևակերպում պետք է ստանա։ Մենք ճանաչում ենք ԼՂՀ-ն, նրա հետ կնքում միջազգային չափանիշներին համապատասխան միջպետական պայմանագրեր, որ վաղը չասենք, թե մի քիչ ուշացանք, վարվում ենք այնպես, ինչպես Ռուսաստանը վարվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ (քմծիծաղ տվողներին ասեմ, որ ճիշտ քայլերի դեպքում մենք կհաղթենք): Մեզ պետք է միասնություն, այս մեր միակ հարցի շուրջ տարակարծությունը վնասակար է և կարող է կործանարար լինել:


Ռազմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
60-ականներից անկախական

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ