Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճի՞շտ է արդյոք Ռուբեն Հայրապետյանը

Ճի՞շտ է արդյոք Ռուբեն Հայրապետյանը
11.09.2012 | 03:21

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման աղմուկին փոխարինելու է եկել Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը: Սոցցանցերը, լրատվական կայքերը բուռն քննարկում են, ոմանք հակադարձում են իրենց հասցեին ուղղված Հայրապետյանի մեղադրանքներին: Հստակ է մի բան. ներքաղաքական համաձայնությունների, ինտրիգների մասին բաց տեքստով խոսում է Հայրապետյանը, որը կողմերից ոչ մեկը չի հերքում, հակառակը՝ առավել «ծանրանում» են, թե ում ինչպիսի մականունով է նա դիմել: Ո՛չ Քոչարյանի գրասենյակը, ո՛չ Տեր-Պետրոսյանի կոնգրեսը, ո՛չ էլ ԲՀԿ-ն չեն արձագանքում, ի վերջո, նրանց միջև համագործակցություն, իշխանության գալու համաձայնություն կա՞, թե՞ ոչ, ինչի մասին ասում է օլիգարխը:
Կա երկու տարբերակ. կա՛մ վերջիններս վախենում են, որ կհայտնվեն Հայրապետյանի սպառնացած «շաքարով» հիվանդների շարքում, կա՛մ, այդուհանդերձ, նա չի ստում: Ավելին, մեր տեղեկության համաձայն, այս հարցազրույցը բավականին խառը վիճակներ է ստեղծել հիշյալ երեք օղակներում էլ, որոնք առաջիկայում տարբեր մակարդակներով պատասխան են հնչեցնելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ