Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եգիպտոսում և Լիբիայում հակաամերիկյան ցույցերը շարունակվում են

Եգիպտոսում և Լիբիայում հակաամերիկյան ցույցերը շարունակվում են
13.09.2012 | 12:24

Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ շարունակվում են անկարգությունները, որոնք բռնկվել են երեքշաբթի ցուցադրված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով: Կինոնկարը վիրավորել է միլիոնավոր մուսուլմանների, ինչը և բողոքի մեծ ալիք է բարձրացրել Եգիպտոսում և Լիբիայում:
Երեքշաբթի հարձակումների են ենթարկվել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունները Եգիպտոսում և Լիբիայում: Կահիրեում երեկոյան աղոթքից հետո մի քանի հազար մարդ շրջապատել է ԱՄՆ-ի դեսպանատան շենքը` վանկարկելով հակաամերիկյան կոչեր և այրելով ԱՄՆ-ի դրոշը:
Այնուհետև տեղեկություններ տարածվեցին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա հարձակման մասին: Անհայտ անձինք ռմբակոծել են դիվանագիտական ներկայացուցչության շենքը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում` Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը:
Փորձագետների խոսքով` հարձակումները «արաբական գարնան» հետևանք են, որոնց արդյունքում իշխանության եկան իսլամիստները:

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ