Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարչապետի պատասխանը Չեմբեռլենին

Վարչապետի պատասխանը Չեմբեռլենին
14.09.2012 | 13:23

Որքան էլ իշխանությունները պնդեն, թե Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգում չկան Եվրասիական միությանը վերաբերող խնդիրներ, նախորդ օրը Տիգրան Սարգսյանի պատասխանը ՀՅԴ հարցին բացեց այն բոլոր շերտերը, որոնք առկա են այս հարցում:
Վարչապետի պատասխանը միայն արտքաղաքական շեշտադրման չէր: Չնայած այս փուլում, կարելի է ասել, այն ամբողջությամբ պետք է բավարարի «ալֆա» գործընթացը մի կողմ թողած, թռչունների պոպուլյացիայով զբաղվող` «լետյատ ժուռավլի» պարապող, մեր շատ ռազմավարական գործընկեր Ռուսաստանին:
Բանն այն է, որ Եվրասիական միության համար մարտնչողների պակաս Հայաստանն այսօր չունի. է՛լ ծաղկաձորյան Եվրասիական երիտասարդական առաջին կոնֆերանս` ԲՀԿ «մեծական» հովանու ներքո, է՛լ ԱԺ-ի նույնքան «մեծական» ղեկավարության առանձին խաղ` անհատական «գետնին վրա», է՛լ նախկին «մեծականի» Մոսկվա պերմանենտ այցեր, է՛լ ընդդիմադիրների հզոր համքարություն, որը Եվրասիական միությամբ օծվելու իդեա-ֆիքսով է տառապում: Սակայն մեր «մորը»` Ռուսաստանին, հետաքրքիր են լոկ օրվա իշխողների` Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան տանդեմի մոտեցումները, որովհետև ռեալ գործ նրա՛նք կարող են անել:
Ասել, որ Տիգրան Սարգսյանի մոտեցումը խնդրին 360 աստիճանով փոխվել էր, արդարացի չի լինի, բայց որ այդ մոտեցումը զարգացումներին համահունչ ու պրակտիկ տեսք էր ստացել, հաստատ է:
Եթե շատ կարճ, ապա հայոց իշխանությունները նրա խոսքերով մեսիջ հղեցին ռուս և հայ շերտերին (հասկանալի է, Պուտինն ու Սարգսյանը օգոստոսի 8-ին այդ մասին արդեն իսկ խոսել-պայմանավորվել էին, ինչն էլ նրբագեղ մանևրով հասկացրեց Տիգրան Սարգսյանը) առ այն, որ Հայաստանը, եթե անգամ ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, անհրաժեշտ գործիքակազմի դեպքում (որը, ըստ ամենայնի, խոստացել է ապահովել կռունկների հետ թռած Պուտինը), Հայաստանը «թեթև սպորտային քայլվածքով» կմիանա սույն Եվրասիական միությանը: Ի դեպ, պարոն Պուտինը չհապաղեց և ATEC-ի գագաթնաժողովին զուգահեռ հայտարարեց, որ Եվրասիական միությունը Առևտրի միջազգային կազմակերպության «շարունակությունն» է, և հեչ «դեմ» չէ եվրոպական ինտեգրման քաղաքականությանը:
Այսպիսով, օրերս ԱՊՀ տարածքի ազատ առևտրի գոտու պայմանագիրը վավերացրած հայոց իշխանությունները, ի դեմս Տիգրան Սարգսյանի, հարկ համարեցին նաև արձանագրել, որ առաջարկի, ժամանակակից գործիքակազմի ճշգրտման և կիրառման դեպքում իրենք պատրաստ են և այսօրվանից արդեն իսկ մասնակցում են նախնական քննարկումներին, և որ եվրաինտեգրում-Եվրասիական միություն գործընթացները, այո, փոխկապակցված են ու համեմատելի չեն ԱՊՀ-ում և ԵվրԱզԷսում ընթացող գործընթացների հետ, համ էլ Հայաստանն անչափ լուրջ «տղա» է և չի կարող խաղեր տալ ու դիվանագիտություն բանեցնել այսպիսի նուրբ, գլոբալ-աշխարհաքաղաքական խաղերում, և որ Հայաստանի դիրքորոշումներն արժանանում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և հատկապես Ռուսաստանի համաձայնությանը:
Այլ կերպ ասած` Տիգրան Սարգսյանը կտրեց ներքաղաքական բոլոր խաղացողների հացը` Եվրասիական միության գետնին վրա` հաճելին համակցելով օգտակարի հետ:

Օգտակարն առաջին հերթին ՀՅԴ-ի «անզուսպ» ուրախությունն էր Տիգրան Սարգսյանի հնչեցրած տեսակետների առնչությամբ, և «դաշնակ» ընկերները խիստ սահուն մտան վերջինիս դաշտ` արձանագրումով, որ ուրախ են` «որքա՜ն ուրախ են», որ իշխանություններն այդ կարգի մոտեցում են որդեգրել, որովհետև, մեկ էլ տեսար, անհրաժեշտություն առաջացավ «դոսրոչնո» մտնելու Եվրասիական միություն: Իր հերթին Տիգրան Սարգսյանը հայտնեց իր ուրախությունը ՀՅԴ ուրախության առիթով, և ի ցույց ողջ պառլամենտի` ՀՅԴ-Սարգսյաններ դաշինքը երկրորդ տխրելու առիթը տվեց Եվրասիական միությունն իրենց հագով ձևող պառլամենտում ներկա և բացակա «մնացյալ» ռուսիստներին:
Հաջորդ «հաճելին» էլ թե՛ մեզ, թե՛ Ռուսիո համար այն էր, որ այդ հայտարարությունն արեց արևմտյան գործչի համարում ունեցող վարչապետը: Ինչն էլ նշանակում էր, որ Ռուսաստանն իզուր է այդքան տխրում Ռասմուսենի այցից և այդ առիթով ՀԱՊԿ զորավարժությունների հետաձգումից` «մեր իշխանության շուրթերը Ռասմուսեն, սակայն սիրտը Պուտին է շշնջում»` մանավանդ երկնքում թռչող: Պարզվեց:
Սա էլ իր հերթին նշանակում էր, որ Տիգրան Սարգսյանի դիրքերը, որքան էլ «այլք» չցանկան, ամուր են, և Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, իր «նապարնիկն» է համարում նրան` հատկապես բյուջեի կատարողականի և նոր բյուջեի քննարկման, նախագահական ընտրությունների շեմին:
Ի դեպ, շատ հետաքրքիր էին մնացած զարգացումները ևս: Ոնց երևում է, հայոց այս մոտեցումն իսկապես «մայր-Ռուսիո» սիրտը հուզել է. կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վերջերս պերմանենտ հոխորտացող ԲՀԿ-ն տազ արել, ոչ մի հարց չէր տալիս վարչապետի «քրեական անցյալի», «մութ գործերի», օլիգարխիայի մասին: Ավելին, օրվա վերջում ԲՀԿ-ի կողմերից, ուր գազային ատրճանակով կրակելու շատ փիս խասիաթ ունեն, հետն էլ սիրում են «մարդասպան վարձել և քսանհինգ հազար դոլարով Սաֆարովին սպանել տալ», բավականին սոլիդ ձևով շարադրեցին. «Բոզոյան, Ցօ վպ տՐՈՉ». այդ ԲՀԿ-ն չի ասում, որ չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ՈՒ թե սրան էլ գումարում ենք շատ հետաքրքիր հաջորդ դետալը, այն է` ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչը նույն երեկոյան ասաց, որ ուշի ուշով նախապատրաստում են Հայաստանի օգնության դոնորների համաժողովը, որն էլ, հնարավոր է, տեղի կունենա մինչև նախագահական ընտրություններ, ապա ամեն բան, գոնե այս փուլում, տեղն է ընկնում:
«Տեղից» հանելով մնացածներին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ