Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
14.09.2012 | 11:30

Աղոթք խաչի ապավինության

Քո խաչը թող մեզ ապավեն
լինի, Տեր Հիսուս, երբ երևաս
Հոր փառքով` լուսավոր ամպերի
մեջ, այն ժամանակ մենք`
Քեզ հուսացողներս, չենք ամաչի,
այլ Քո մեծ զորությամբ
կուրախանանք Քո աջ կողմում`
իբրև լուսո որդիներ,
իբրև ցերեկվա որդիներ։
Ամեն։

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ