USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Հայը բարևում է ժպտալով, իսկ թուրքն այդ բարևից ու ժպիտից գազազում ու որոշում է սպանել հային

Հայը բարևում է ժպտալով, իսկ թուրքն այդ բարևից ու ժպիտից գազազում ու որոշում է սպանել հային
14.09.2012 | 17:34

Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը կա՛մ բողոքի ակցիաներով, կա՛մ մամուլում ու սոցիալական ցանցերում տեղադրված տարբեր հոդվածներով ու հրապարակումներով, արտահայտում է իր վրդովմունքը հունգարա-ադրբեջանական անարդար գործարքի` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և Բաքվի իշխանությունների կողմից մարդասպանին ներում շնորհելու առնչությամբ:

Ներկայացնում ենք գերմանաբնակ, բանասեր Կարինե Հայրապետյանի ֆեյսբուքյան խոսքը այդ փաստի առնչությամբ:


«Որպես բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կատարած կացնային սպանությունը թուրքին հատուկ ազգային առանձնահատկություն է, ո՞րն է սպանության էությունը և բուն առանձնահատկությունը:
Ռամիլ Սաֆարովը պատմում է. «Հունգարիայում սպայական դպրոցում իմ ուսումնառության ժամանակ, ամեն օր երկու հայ սպա էին անցնում իմ կողքով և ասում էին -ԲԱՐԵՎ- (HAY), ես նրանց բարևը բնականաբար չէի առնում, և նրանք նայում էին ինձ, հետո իրար հետ զրուցելով ու ժպտալով գնում էին: Եվ ես այդ ժամանակ որոշեցի, որ երկուսի վիզն էլ պետք է կտրեմ, քանի որ ես ադրբեջանցի եմե :
Ահա այստեղ է ողջ հոգեբանական բարդույթը և հայի ու թուրքի մտածողությունների տարբերությունը. հայը բարևում է ժպտալով և հեռանում է, թուրքը այդ բարևից և ժպիտից գազանանում է և առաջանում է մեկ ցանկություն` սպանել հային:
Մեր տեսակին հատուկ բարևի տիեզերական առանձնահատկություն կա «Սասնա Ծռեր» էպոսում, որտեղ հայոց Տորք Անգեղ դյուցազունը, որ հասել էր Կովկասյան լեռներ, hանդիպել է Ծոբոփորեցոց երեսուն հսկաների.
Ծոբոփորեցոց Տորքը բարևեց, Ոչ ոք բարևին չըպատասխանեց. ,Բարև ձեզ, եղբայրքե, կրկնում է Տորքը, Որ տեսնի նրանց մարդկության շնորհքը. Դարձյալ լռություն, ոչինչ ձայն, ծպտուն. Կարծես մարդիկ չեն, այլ համր անասունե:
Տիեզերական բարևի իմաստը հասու է եղել միայն հայերին, Ծոբոփորեցոց երեսուն հսկաներին նույնպես հասանելի չէր բարևի իմաստը, և համաձայն էպոսի, իրենց պահել են անասունի նման:
Տորք Անգեղի ձեռքերն ազատ են, նա կարող է հաշվեհարդար տեսնել անհասկացողների հետ, սակայն Տորքը մտածում է. «Եթե այս մարդիկ չեն հասկանում, Տիեզերական Բարևի իմաստը, նրանց պետք է ոչ թե սպանել, այլ սովորեցնել»: Տորք Անգեղը մենամարտ- մրցույթ է կազմակերպում և արդարություն է ուսուցանում, իսկ երեսուն հսկաներն էլ համարում են, որ Տորքը աստված է, և Տորքին պետք է պաշտեն: Այդ օրվանից սկսած Տորք Անգեղի աստվածային կարգ ու կանոնը հաստատվեց կովկասյան ազգերի մեջ:
Հայտնի է նաև, որ կովկասցիներն ունեն պապենական ավանդույթներ ու հարգում են պապենական ավանդույթները:
Կովկասցիները ադրբեջանցիներին համարում են թուրք-ազերիներ և թուրք-ազերիները, չեն կարող ինտեգրվել կովկասյան տան մեջ իրենց պահվածքով, մարդկային արժեքներով, սովորույթներով, կենցաղավարությամբ:
Սրանք դեռևս բարևել չեն սովորել, ու դեռևս սրանց էթնիկական գիտակցությանը հասու չէ այն, որ քնած մարդուն չի կարելի սպանել:
Տիեզերական բարևը դեռևս հասու չէ թուրք-ազերիներին, այդ պատճառով էլ հաղթանակեց անասնականը, գազանայինը, սա բնութագրում է դեռևս չձևավորված գայլային - գազանային բնազդից չհեռացած և դեռ համամարդկային տիեզերական արժեքներին անհասու այս ժողովրդի կերպարը»:


Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ