Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահի թեկնածու

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահի թեկնածու
20.09.2012 | 20:09

«Ես ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության առաջադրման համար»,-այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` խոստացված «ուղեգծային» ելույթից հետո: Իսկ ելույթում Հովհաննիսյանը մասնավորապես նշել է. «Ես հաջորդ 100 օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության` քաղաքացիական համոզիչ թեկնածության ձևավորմանը»: Կարևորելով ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը հաջորդ նախագահի համար որոշ կարևոր գործոններ է առանձնացնում, ըստ այդմ, չորրորդ նախագահը չպետք է վերընտրվի, Հայաստանը պիտի հռչակվի խորհրդարանական հանրապետություն, վերացվի պաշտոնյաների անձեռնամխելիությունը և այլն: Ելույթը կառուցելով տասներկու կետ հրամայականների թվարկմամբ, Հովհաննիսյանն անդրադառնում է ներքին ու արտաքին հիմախնդիրներին: «Այս կետերը` վիպական կամ վերջապես իրական, կուրվագծեն Հայաստանի ներքին չափանիշներն ու աշխարհաքաղաքական կարողականությունը կանխատեսելի ապագայում», -վերջում նկատում է Րաֆֆի Հովհաննիսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ