Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հո դուք ճամփաքյասան չե՞ք»

«Հո դուք ճամփաքյասան չե՞ք»
27.09.2012 | 16:40

«Ճամփաքյասանը» տվյալ դեպքում խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն էին, որ Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «ճամփեն կտրել», ուզում էին իմանալ` ինչո՞ւ է հայրաքաղաքից հասել մայրաքաղաք և, ընդհանրապես, ի՞նչ է կորցրել հայոց պառլամենտում, որ հիմա ԱԺ նախագահի «կաբինետն» է մտնում: Արդյոք նոր պաշտոնի ակնկալի՞ք ունի` հետաքրքրվեցին «ճամփաքյասանները», Վարդանիկն էլ ասաց, թե չի ուզում աշխատել պետական կառույցներում, իրեն է՛լ ավելի շատ ճանաչում են բիզնեսի մեջ: Թե ինչ կապ ունեն սեփական բիզնեսի հետ իր պաշտոնավարման օրոք Գյումրու քաղաքապետարանի կուտակած պետական պարտքերը, նախկին քաղաքապետը չմանրամասնեց, փոխարենը չմոռացավ շեշտել, որ իր «իրավահաջորդ Սամվել Բալասանյանը պետք է անպայման մարի դրանք»: Լրագրողներին հետաքրքրում էր նաև` իրավահաջորդ Բալասանյանը «վհուկների որս» կկիրառի՞ իր նախորդի «կադրային բանկի» նկատմամբ: «Աշխարհն էնպիսին է, որ շատ հետաքրքիր է… եթե կազատվեն, կազատվեն, օրենք կա, դատարան կա, երկիր կա»: Իսկ այն տեղեկությունները, որ իր կողմնակիցները Գյումրու ավագանու անդամ չեն ընտրվել, Վարդան Ղուկասյանը որակեց «մամուլի հերթական սուտ», քանի որ «ովքեր դրել են, բոլորն էլ ավագանու անդամ են դարձել»:

Ամենահետաքրքիրը, սակայն, Վարդան Ղուկասյանի վերջին հավաստիացումն էր: Պարզվում է` խեղճ գյումրեցիները կարգին դարդոտել են նրա հեռանալուց հետո:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ