Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հանրապետության շուկաներում նվազել կամ բարձրացել են մի շարք գյուղատնտեսական մթերքների մանրածախ գները

Հանրապետության շուկաներում նվազել կամ բարձրացել են մի շարք գյուղատնտեսական մթերքների մանրածախ գները
27.09.2012 | 18:56

Սեպտեմբերի երկրորդ կեսից հանրապետության շուկաներում վաճառվող գյուղատնտեսական մթերքների գները, կախված սեզոնայնության գործոնից, որոշակի փոփոխություն են կրել:

Ինչպես «Իրատես de facto»-ին ասացին «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնում» (ԳԱՀԿ), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 35 տոկոսով նվազել է կարտոֆիլի միջին գինը և ներկայումս վաճառվում է 110-130 դրամով: Պոմիդորը նախորդ տարվա 50-200 դրամի փոխարեն այսօր վաճառվում է 160 դրամով` նախորդ ամսվա համեմատ աճելով 26,2 տոկոսով: Վարունգի գինն աճել է 28,6 տոկոսով. վաճառվում է 250-350 դրամով:
Նախորդ տարվա համեմատությամբ 5-12 տոկոսով նվազել են գազարի, ճակնդեղի գները և վաճառվում են համապատասխանաբար 150-250 դրամի սահմաններում: Նվազել են նաև կաղամբի, պղպեղի և սմբուկի վաճառքի միջին գները և վաճառվում են, համապատասխանաբար 100, 200 և 180 դրամով: Գլուխ սոխը վաճառվում է 230-250 դրամով (2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ չի փոփոխվել), սխտորը` 500-750 դրամով (նվազել է 20 տոկոսով): Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությումբ 16,2 տոկոսով նվազել է նաև պանրի վաճառքի գինը և ներկայումս վաճառվում է կգ-ն 1250-1500 դրամով: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հատիկ լոբու գինը աճել է 4,8 տոկոսով և վաճառվում է կգ-ն 700-1000 դրամով:
Ինչ վերաբերում է կենդանական ծագմամբ մթերքներին, մասնավորապես` մսամթերքին, ապա տավարի և գառան միսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 35 տոկոսով և վաճառվում է համապատասխանաբար` 2540-3360 դրամով: Դրա փոխարեն խոզի միսը թանկացել է 11 տոկոսով և ներկայումս վաճառվում է 3200-3300 դրամի սահմաններում: Բարձրացել է նաև (3,3-4,8 տոկոսով) ձվի (հատը 60-65 դրամ է) և հավի մսի գինը (վաճառվում է 1200-1400 դրամով):
Ըստ մասնագետների, նախորդ տարվա մամեմատությամբ 23,5 տոկոսով նվազել են խնձորի (վաճառվում է 200-300 դրամով), 10,2 տոկոսով` տանձի (350-600 դրամ), և 47,1 տոկոսով` դեղձի (150-250 դրամ է) վաճառքի միջին գները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 36,9 տոկոսով նվազել են սեխի (գինը 150-200 դրամ է), ձմերուկի (68-100 դրամ) և 16,7 տոկոսով էլ խաղողի (վաճառվում է կգ-ն 250-350 դրամով) վաճառքի գները:
Գյուղատնտեսական կենդանիների վաճառքում` մայր խոզի միջին գինն աճել է` 16,3, կովինը` 1,5 տոկոսով, իսկ մայր ոչխարի գինը նվազել է 3,2 տոկոսով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ