Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այն մասին, թե ինչպես հայերը փրկեցին Ամերիկայի պատիվը

Այն մասին, թե ինչպես հայերը  փրկեցին Ամերիկայի պատիվը
28.09.2012 | 12:18

Հայ առաքելական եկեղեցին ունի Տիրոջ հաղթական խաչին նվիրված հինգ տոն։ Այս կիրակի` սեպտեմբերի 30-ին, կնշվի այդ տոներից վերջինը՝Վարագա սուրբ խաչի տոնը։ Այդ տոնակատարության համառոտ պատմությունը հետևյալն է։ Երբ քրիստոնեության արշալույսին Պատրոնիկե թագուհու ջանքերով հայտնաբերվում է Տիրոջ խաչը (որը թաքցրել էին հրեաները, քանի որ դրա միջոցով բազմաթիվ հրաշքներ էին լինում), որպես շնորհակալություն թագուհուն է ընծայվում խաչափայտից մի կտոր, որի վրա Տիրոջ սուրբ արյան հետքերը կային։ Այն հետագայում սուրբ Հռիփսիմեին է բաժին հասնում, քանի որ նա Պատրոնիկե թագուհու արյունակիցն էր։ Ինչպես արդեն գիտենք, սուրբ Հռիփսիմեն բազմաթիվ կույսերի հետ Հայաստան է գալիս, որտեղ և նահատակվում են բոլորը։ Իսկ Սուրբ խաչի մասունքը մինչ այդ սուրբ Հռիփսիմեն թաքցրել էր Վարագա լեռան մի քարայրում։ Հետագայում Գառնիկ անունով մի ճգնավորի հայտնվում է սուրբ խաչի մասունքի տեղը։

Անցան դարեր։ Մեր ազգը հավատարմորեն էր կրում Տիրոջ խաչի հանդեպ հավատը, աշխարհի որ երկրում էլ լիներ, թեկուզ և հեռավոր Ամերիկայում։ Ընթերցողին ներկայացվող վկայությունը լսեցի Սան Ֆրանցիսկոյի հայ հոգևոր հովվից։
«Մեր քաղաքի մոտակա լեռներից մեկի՝ Դեյվիդսոնի բարձունքում, դեռ 1934-ին, կանգնեցվել էր մեծ ու գեղեցիկ երկաթբետոնե խաչ, որը ճիշտ Քրիստոսի տարիքի բարձրություն ունի՝ 33 մետր է։ Նրա բացմանը ներկա է եղել Ամերիկայի հայտնի պրեզիդենտ Ֆրանկլին Ռուզվելտը։ Դրա նման և այդ բարձրության Խաչ չկա ո՛չ Հարավային, ո՛չ էլ Հյուսիսային Ամերիկայի մայր ցամաքներում։ ՈՒ այն երկար տարիներ, որպես Քրիստոսին դավանող պետության խորհրդանիշ, զարդարում էր այդ քաղաքի կենտրոնական զբոսայգին։ Բայց ահա անցան ժամանակներ, և խղճի ազատության անվան տակ սկսեցին Աստծո դեմ մարտնչել զանազան այլադավան մարդիկ, այդ թվում և` Խաչի դարավոր թշնամիները՝ հրեաները, որոնք բողոքի դիմում գրեցին քաղաքի գործադիր մարմիններին, որ հանեն Խաչը, որովհետև իրենց զբոսանքների և հանգստի ժամանակ նրա ներկայությունն անհանգստություն է պատճառում։ Քաղաքի պատասխանատու այրերը որոշեցին հարցում անել բոլոր համաքաղաքացիներին ու հարցը որոշել ձայների մեծամասնությամբ: Բայց գտնվեցին մարդիկ, ովքեր որոշեցին պաշտպան կանգնել Տիրոջ փրկարար նշանին, ու այդ գործը ձեռնարկողները դարձան Խաչի առաջին բարեկամ ազգի զավակները՝ Հայ առաքելական եկեղեցու քրիստոնյաները, որոնք քաղաքապետարանին խնդրեցին թույլ տալ, որ սեփականացնեն այդ Խաչը որպես Հայոց եղեռնի հուշարձան, և դրանով իսկ դառնան Խաչի «խնամակալները»։ Անցան շատ դժվարին ու լարված օրեր։ Հրեա ուժեղ համայնքը, թուրքական ոչ պակաս կատաղի համայնքի աջակցությամբ, ամեն լծակ գործադրեց, որ դատը շահի, բայց հայերն էլ քնած չէին։ Ով կարող էր աղոթել, աղոթում էր, ով կարող էր գործել, գործում էր, իսկ ով էլ ո՛չ մեկն էր կարողանում և ո՛չ էլ մյուսը, ֆինանսական օգնություն էր ուղարկում, որովհետև միայն քաղաքի բնակչության մեջ քվեարկության համար ծախսվեց ավելի քան 130 հազար դոլար։ Որպես մեջբերում ասենք, որ այդ հսկա Խաչը քանդելու համար ծախսվելու էր քառորդ միլիոն դոլար։ Հայը ո՜ւր, Ամերիկան ո՜ւր, բայց քրիստոնյա հայորդու հոգին այնտեղ էլ էր յուրովի «Ավարայրի ճակատամարտ» մղում Քրիստոսի Խաչի դավանության համար։ Վերջապես դատը 1997 թվականին սկսվեց ու ավարտվեց 1998-ին։ Խաչի թշնամի բոլոր կրոնական դավանանքների քաղաքացիներն իրենց ձայնը տվեցին ի դեմ Խաչի, որ քանդեն, վերացնեն ճշմարիտ հավատի նշան համարվող երկաթբետոնե այդ հսկա Խաչը։ Բայց մենք կարողացանք հասնել այն բանին, որ քաղաքի բնակչության 63 տոկոսը քվեարկեց հայերիս օգտին, և հայկական համայնքը, վճարելով 26000 դոլար, դարձավ սուրբ Ֆրանցիսկոսի պատվավոր անունը կրող քաղաքի Խաչի սեփականատերը` մերձակա մոտ մեկ հեկտար տարածքի հետ: Այդ լույսի և խավարի պատերազմի մեջ այս անգամ զարմանալի համերաշխություն ցուցաբերեցին բազմաթիվ հարանուն քրիստոնեական եկեղեցիներ և առանձին անհատներ: Երբ այդ օրերին թերթերում լուսաբանվում էր պայքարի ընթացքը, Լոս Անջելեսից զանգահարեց մի չինուհի և հարցրեց, թե ինչպես կարող է իր լուման ունենալ այդ պայքարում։ Տեղեկանալով մեր ահռելի ծախսերին, սիրով և հոժարությամբ հաջորդ օրը մեզ 12 հազար դոլարի նվիրատվության չեկ ուղարկեց: Եվ ահա 1998 թ. ապրիլի 24-ին, Սուրբ խաչի բազկատարած զորության ներքո հավաքված մոտ 500-ից ավելի հայերի և բազմաթիվ հրավիրված պատվավոր հյուրերի և Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի մասնակցությամբ, կատարվեց Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին հոգեհանգստյան պաշտոնի արարողությունը, որի ժամանակ Խաչի պատվանդանին դրված սգո ծաղկեպսակներն այս անգամ խորհրդանշում էին նաև որպես սատանայի և իր կամակատարների դեմ տարած հաղթության դափնեպսակներ»։ Աստված թող հիշի և պահպանի Սուրբ խաչի փրկարար հավատը դավանող բոլոր հայորդիներին:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ