Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը

Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը
05.10.2012 | 13:05

Վրաստանում Իվանիշվիլին, այո, հաղթեց: Բայց եկեք միամիտ չլինենք և ժողովրդավարության մասին հերթական նաղլը չհորինենք: Իրականացվեց հստակ պրոյեկտ, տեղի ունեցավ գերտերությունների կողմից վերահսկելի գործընթաց: Եթե չասենք` նրբագեղ ու խիստ պրագմատիկ առևտուր:

Հենց միայն Իվանիշվիլու կուսակցության անունը շատ բան է ասում` «Վրացական երազանք». արդյո՞ք չի հիշեցնում «ամերիկյան երազանքը»: Բա ի՞նչ է անում: Այսպիսով, ԱՄՆ փիլիսոփայությունը` երկկուսակցական համակարգին առնչվող, առաջին անգամ կյանքի կոչվեց: Մեր տարածաշրջանում: Բնականաբար, ամերիկյան ֆորպոստ համարվող Վրաստանում, ուր, ինչպես ԱՄՆ-ում, իշխող կուսակցությունը «հավեսով» դառնում է ընդդիմություն, որ հետո էլի դառնա իշխանություն:
Այսպիսով, անհայտությունից դուրս եկած, Ռուսաստանում իր բոլոր ակտիվները վաճառած, էքսցենտրիկ… մի րոպե՜. պաուզան պետք է ձգենք. Իվանիշվիլին, որն արդեն իսկ մեզանում համարվել է մեր թանկագին ու անմոռաց, «դուրս եկած ու դեռ չվերադարձած» Ծառուկյանի «պրոտոտիպը», պահում է ֆլամինգո. սա ուրեմն պոետիկ, մարդ չուտող, էշ չգզող, վիզը բալետի պարուհու նման երկա՜ր, ոտներն էլ երկա՛ր թռչուն է, իսկ ահա մեր հայկական «Իվանիշվիլին» առյուծ է պահում: Տանը: Սա էլ համարենք «հայկական երազանք» ու անցնենք «գեոյին»:
Այո, մեր տարածաշրջանում տեղի ունեցավ նուրբ առևտուր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, ընդ որում, հօգուտ Վրաստանի: Այն, որ Վրաստանում արտքաղաքական ուղենիշ փոխել Ռուսաստանը չէր կարող, ինքնին հասկանալի էր: Պայմանավորվածությունը, որ Սաակաշվիլին պետք է ուտի իր փողկապը, և տա Օսիան ու Աբխազիան, Վրաստանը դրանց բալաստից ազատելու, այդ երկու «ինքնավարներին» Ռուսաստանին հանձնելու շուրջ, որպեսզի Վրաստանն առանց այդ բալաստի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, եղել է 2008-ին` ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, և այն ուժի մեջ է:
Գիտենք, Սաակաշվիլին, որպես «մեր շանորդի Սամոսա», ահավոր շատ էր հոգնեցրել ԱՄՆ-ին. նա չէր կարողանում պահպանել հավասարակշռությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև, ԱՄՆ-ն անհարկի լիքը խնդիրներ էր ունենում Ռուսաստանի հետ` Միխոյի հաշվով, Վրաստանն էլ իր հերթին տնտեսապես տուժում էր, ուստի «վարդերի» հեղափոխությանը եկավ փոխարինելու «թավշյա» հեղափոխությունը, ու խելագար, լավ` խենթ, սեքսուալ Միխոյին փոխարինելու «դրվեց» էքսցենտրիկ, «սիրելու ունթունակ» Բիձինան (բայց դե, ոնց որ ահագին էլ ջահել է):
ՈՒ սույն «ջահելը» (Միխոն է ոնց որ այդպես անվանում Իվանիշվիլուն), որ առաջին այցը կատարելու է հատկապես Վաշինգտոն, խաղաց այնպես` ոչինչ. չնայած ամեն ինչ դեռ առջևում է:
Այսպիսով, ԱՄՆ-ը, մի կողմից տիկին Քլինթոնի հետ նախընտրական փուլում աշխատած հայտնի «փիար» ընկերությունը կցեց սույն Իվանիշվիլուն, որպեսզի «խումբը» կատարի ոսկերչական աշխատանք. վրաց մենթալ պլանի («տուտուցակա՞ա՜ն». այն է` խոցելի տեղերի) ուսումնասիրություն, և ինչպես «մեմ» Հիլըրիի դեպքում էր, անցկացնի ագրեսիվ նախընտրական քարոզարշավ («hi» միստր Ռոմնի, այդպես էլ չասացիք, թե ում օգտին էր Ձեր խորհրդարանականների թիմը քարոզարշավ իրականացրել Հայաստանում` է՜ն տարիներին… Օսկանյանի «պապայի». պնդում է մեզ հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը)` հօգուտ Իվանիշվիլու:
Ահա և, ուսումնասիրեցին ամերիկացի «փիարշչիկները» վրացիքի ուղն ու «տուտուցը», և բանտային սկանդալով ողջ հասարակական մենթալ պլանը փոխեցին հօգուտ Վաշինգտոն գնացող, Ռուսաստանի հետ ավանդական կապերը վերականգնելու պատրաստ, Ռուսաստանից ընդունվող Իվանիշվիլու: Պայմանավորվածությունն էլ (ԱՄՆ, Ռուսաստան, նաև Սաակաշվիլի) խիստ երկաթյա էր. Միխոն ուտում է իր «գալստուկը», դառնում քաղաքակիրթ ընդդիմադիր: Որովհետև, բացի սեքսուալ լինելուց, նա նաև ժողովրդավա՞ր էր:
Ա՞յն Միխոն, որը մի քանի տարի առաջ կրակում էր վրաց ընդդիմադիրների վրա, կարծես թե Ժվանիային, Պատարկացիշվիլուն «բա՜յ» անում: Այդ Միխո՞ն: Նրան պարզապես ասվել էր` Միշա, անկանոն շարժումներ պետք է չանես:
Որովհետև (բռնվեք, «փլիզ») հերթի մեջ է Սիրիան (իսկ Թուրքիան արդեն ռմբակոծում է «նրան». ՆԱՏՕ-ն թերևս արդեն «խառնվի»), իսկ Իրանում` «սկսվո՜ւմ է». շահի որդին ընդդիմադիր-«Իվանիշվիլի» է դառնում:
-Միխո, «թիկունքում» Մոսկվան է, հանձնում ենք քեզ` հանուն Ռուսաստանի հետ մեր մեծ առևտրի,- ասվել է նրան:
Իսկ դուք` գիտահետազոտակա՜ն-միտահետազոտական, ժողովրդավարական-մողովրդավարակա՜ն….


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ