Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ճնշվողը չէ

Ճնշվողը չէ
12.10.2012 | 16:20

«Մենք նման հայտարարություն չենք արել: Իշխանությունների կողմից ոչ մի ճնշում չի եղել և հետո ես էլ ճնշվող չեմ»,- անդրադառնալով ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որը իբր Ռուսաստանի հայերի միությունն էր արել և հետո իշխանությունների թելադրանքով հերքել էր, ասաց միության նախագահ Արա Աբրահամյանը: Ըստ Աբրահամյանի, Օսկանյանի «գործը ոչ մեկիս պատիվ չի բերում», ու պիտի սպասել իրավական գործընթացների ավարտին:
Անդրադառնալով Հայաստանում ներդրումներին Ռուսաստանի հայերի միության ղեկավարը նկատեց, որ արդեն 120-130մլն դոլար է Հայաստանում ներդրել, սակայն արդյունքները դեռ բավարար չեն: Ինչ վերաբերվում է այլ ներդրումներին, մասնավորապես Լիբիայում, գործարարը կորուստներ է ունեցել: «Վերջին ութ տարին Լիբիայում էի աշխատում, 1մլրդ դոլարից ավելի ներդրումներ էի արել, լավ հարաբերություններ ունեի Քադաֆիի հետ, նրան Հայաստան էի հրավիրել: Ցավում եմ կատարվածի համար: Կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել ու առավել ևս բանկրոտ չեմ»,-ասաց Արա Աբրահամյանը` վստահեցնելով, որ պարզապես ներդրումները «սառեցվել» են: Այս հանգամանքը, սակայն չի խանգարի, որ հաջորդ տարի,հավաստիացրեց Աբրահամյանը, ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացվեն հասարակական-բարեգործական գործունեությանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ