Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տանուլ ենք տալիս մեր բոլոր մարտերը

Տանուլ ենք տալիս մեր բոլոր մարտերը
16.10.2012 | 12:02

Տասն օր առաջ սփյուռքահայ մի բարերար Սբ. Էջմիածնին էր նվիրաբերել մեծն Նարեկացու մասունքները, որոնք առաջին անգամ, հուրախություն հավատացյալ հոտի, Թարգմանչաց տոնի նախատոնակին Գանձարանից բերվել էին Մայր տաճար` հաղորդակցվելու համար:
Սրբին այդքան մոտ, նրա բարեխնամ կենսատվությանը մերձ լինելու հրճվանքի մասին մեկ այլ անգամ, այսօր այն մասին, որ Աստվածատես (Չոպանյանն էր ասում` «Նարեկացին Աստված տեսած» է, զի այդքան մեծ է նրա Մատյանը) մեր Նարեկի, համաշխարհային պոեզիայում առայսօր իր հավասարը չունեցող բանաստեղծի, բժշկի, թարգմանչի, փիլիսոփայի մասունքների առջև խոնարհվելու էին եկել միայն հավատացյալները. չկային գրողները, չկային բժիշկները, չկային պարզապես ազգի մտավորականները, որոնք Նարեկացու վերադարձը հայրենիք պիտի սրտի դողով ընդունեին, որպես մեծ օգնություն երկնից իջած` այս ծանր օրերին: Այնտեղ էին ընդամենը Վիգեն Չալդրանյանը և նարեկաբույժ Արմենը:
Իսկ սա արդեն ազդանշան է ոչ թե ազգի դեգրադացման, այլ անէացման. եթե Նարեկացին մտավորականին, գրողին չի «կանչում», եթե վերջինս չի լսում այդ ձայնը, ուրեմն հիվանդ է ազգային ընդհանուր մարմինը, ինչն ուղղակի «SOS» է բոլորիս համար:
…Օրվա ավարտին Մայր տաճար մտավ պաշտոնական մի խումբ. ահավոր ուրախացանք` մտածեցինք, որ մեր պաշտոնական այրերից գոնե մեկը «կանչվել» է Նարեկացուց, և նա հլու ներկայացել է:
Ավա՜ղ:
Հայաստանում գտնվող, ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումին մասնակցող ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էր, որի կինը հայուհի էր, որոնց ընդունել էր Վեհափառը, և այդպես «պատահաբար» նրանք Մայր տաճարում «հանդիպեցին» Նարեկացուն: Մերոնցից ոչ մեկը չէր ուղեկցում նրանց: Մերոնցից ոչ մեկը գոնե այսպիսի` պատահական «հանդիպում» չունեցավ նրա հետ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ