Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրիական ճգնաժամը կարող է տարածվել ամբողջ Մերձավոր Արևելքում

Սիրիական ճգնաժամը կարող է տարածվել ամբողջ Մերձավոր Արևելքում
18.10.2012 | 11:59

ՄԱԿ-ի և Արաբական երկրների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին ուղևորվում է Դամասկոս, որպեսզի փորձի համոզել սիրիական իշխանություններին դադարեցնել կրակը։ Դիվանագետն առաջարկում է հոկտեմբերի 26-ին նշվող մահմեդական տոնին հայտարարել զինադադար։
Բայրութում ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Բրահիմին զգուշացրել է, որ եթե ժամանակին չկանխվի հակամարտությունը, այն կարող է դուրս գալ Սիրիայի սահմաններից և գրավել հարևան երկրներն ու ամբողջ տարածաշրջանը։ Նա նաև խոստովանել է, որ խաղաղ կարգավորման հասնելը շատ դժվար է լինելու։ «Մենք բոլորս պետք է ձգտենք Սիրիան դուրս քաշել անդունդից, հակառակ դեպքում ներքին ճգնաժամը դուրս կգա երկրի սահմաններից, և կրակն ու արյունահեղությունը կտարածվեն ամբողջ Մերձավոր Արևելքում»,- ասել է դիվանագետը։
ՄԱԿ-ի բանագնացի խոսքերի ապացույց դարձան երեկ լիբանանա-սիրիական սահմանին տեղի ունեցած մարտերը, որտեղ սիրիական կառավարական բանակը ազատագրեց Ջուսիա քաղաքը։ Այս բնակավայրի ազատագրմամբ սիրիական պետությանը հաջողվել է կտրել Լիբանանից գրոհայիններին սնող երակը։ Լարված է նաև իրավիճակը թուրք-սիրիական սահմանին

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ