«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հիսուսի օրհնող ձեռքերը` Երևանում

Հիսուսի օրհնող ձեռքերը` Երևանում
19.10.2012 | 12:26

Որ հայորդիներս ազգերից առաջիններից էինք, որ օրհնվեցինք Հիսուս Քրիստոսի միջոցով, պատմական փաստ է։ Բայց քչերին է հայտնի, որ մեր Տերը աթեիստա-կոմունիստական կատաղի գաղափարախոսության տարիներին նույնպես օրհնել է մեզ, բայց ծածուկ։

Պատմությունը հետևյալն է. 1950 թվականին Կուբայի մի խումբ հեղափոխականներ մահափորձ ձեռնարկեցին այն ժամանակվա երկրի միանձնյա ղեկավար Բատիստայի նկատմամբ, ով Հավանան հասցրել էր միջազգային խաղատուն¬կազինոյի մակարդակի։
Դաժան ու այլասերված բռնապետի դեմ մահափորձ կատարեցին մի խումբ հայրենասերներ։ Այդ պահին ներկա էր Բատիստայի կինը՝ Մարթան, որն այդ տեսարանից սարսափած` ուխտ արեց ամուսնու փրկվելու պարագայում Հիսուսի մեծ արձանը կանգնեցնել Հավանայում։ Ինչպես ասում ենք հայերս, այդ խոստացված ուխտ¬մատաղի աղոթքը լսվեց, և ամուսինը փրկվեց ստույգ մահից։
Հիսուսի արձանը պատվիրում են հայտնի քանդակագործուհի, 42-ամյա Ջիլմա Մադերային։ Որոշված էր, որ արձանը պետք է իր բարձրությամբ գերազանցեր մայրաքաղաքի ամենաբարձր շենքերը, և պետք է լիներ ճերմակ մարմարից։ Իտալիայի Կարարա կոչվող տեղանքի մարմարն իր որակով ու գունային գամմայով գերազանցում է աշխարհի մնացած երկրների մարմարը։ Հռոմում գտնվող Կուբայի դեսպանատան միջոցով 1957 թ. գլուխ է բերվում նաև մարմարի ձեռքբերման հարցը, որից հետո անխոնջ Ջիլման օրական 16 ժամ աշխատում է Տիրոջ անունով քանդակի վրա, ընդհուպ 1958 թվականը։ Երբ արդեն պատրաստ են լինում քանդակի բոլոր մասերը, որն ամբողջապես կշռում էր շուրջ 320 տոննա, բեռնավորվում են երկաթուղային վագոններն ու տարվում սուրբ Մարտինո նավահանգիստը և բարձվում Հավանա մեկնող նավի վրա։ Շատ չանցած այդ հոյակերտ արձանը տեղադրվում է Կուբայի մայրաքաղաքի մոտ գտնվող բլրի գագաթին, ծովի մակերեսից 51 մետր բարձրության վրա։ Իր համար նշանակալից այդ օրը Ջիլմա Մադերան (ինչպես մի ժամանակ մանուկ Հիսուսին երկրպագության եկած մոգերից մեկը ոսկի նվիրեց) Հիսուսի արձանի պատվանդանի բետոնի մեջ մի քանի ոսկյա ու արծաթյա դրամներ գցեց` ի նշան երախտագիտության մեր Փրկչի հանդեպ։
Բայց արձանի բացման առթիվ հետագա ճոխ արարողությունը հետաձգվեց… մինչ օրս, քանի որ Ֆիդել Կաստրոն և Չե Գևարան իրենց հեղափոխական մարտընկերներով 1959 թ. պետական հեղաշրջում իրագործեցին Կուբայում։ Բատիստան, նրա կինն ու մի քանի մերձավորներ, նոր տարվա գիշերը, ինքնաթիռով Սան Դոմինգո ճողոպրեցին, իրենց հետ տանելով միլիոնավոր դոլարներ։
Այդ խառնակ օրերին Ֆիդելին լուր բերեցին, թե կատաղած հեղափոխականներն ականապատել են բռնապետի կնոջ ջանքերով պատրաստված Հիսուսի արձանը ու որոշել են պայթեցնել այն։ Ֆիդելն արգելում է այդ գործողությունը և անձամբ գնում հիշյալ վայրը։ Տեսնելով բարձունքում վեհորեն կանգնած Հիսուսին, Ով Իր օրհնող ձեռքերն էր պարզել Հավանայի վրա, Ֆիդել Կաստրոն որոշում է արձանը թողնել որպես իրենց հաղթության խորհրդանիշ, հեղափոխության պահապան և հաջողության գրավական։ Տեղին է նշել, որ Ֆիդելը, հավատից, թե երկյուղից դրդված, խնայելով Հիսուսի արձանը, ինքն էլ խնայվեց Հիսուսից. Ամերիկայի բոլոր ջանքերը` գրավելու Կուբան, այդպես էլ հաջողություն չունեցան։ Նույնիսկ Խրուշչովն այդ տարիներին սպառնաց պատերազմ հայտարարել Ամերիկային, եթե հանկարծ Կուբայի մազին դիպչեն։ ՈՒ մինչև հիմա էլ այդպես է, ու Ֆիդել Կաստրոն է ողջ ու առողջ, ու այնքան առողջ, որ 1988 թ. մեր երկրաշարժի ժամանակ ինքն անձամբ արյուն հանձնեց մեր տուժածների օգնության համար։
Հիմա գանք մեր պատմության բուն թեմային, այսինքն` կապենք այս շարադրված միջադեպերը Հայաստանի հետ։
1962 թվական. Կարարայի Ջունիո հրապարակում տեղի է ունենում հասարակական նոր պալատի բացումը, որին մասնակցում էր նաև այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը։ Իսկ հունիսի 12-ին քաղաքային խորհրդի որոշումով Երևանը հայտարարվում է Կարարա քաղաքի քույր քաղաք։ Դե այդ ժամանակ «եղբայրական հանրապետություններ» հայտարարված երկրների համար նաև «քույրեր» էին պետք։ Այդ «քույրական ողջագուրման» արդյունքը եղավ այն, որ 1963 թ. օգոստոսին Կարարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին տեղեկացնում է իր կոլեգա Հասրաթյանին, թե, ի նշան իրենց բարեկամության, Երևան քաղաքին է ուղարկվում սպիտակ մարմարից քանդակված երկու ձեռք, որպես խորհրդանիշ նոր բարեկամական հարաբերությունների։ Դրանք Հավանայում տեղադրված Հիսուսի արձանի ձեռքերի կրկնօրինակն են, բացատրում է քաղաքապետը, ինքն է խնդրել Ջիլմա Մադերային քանդակելու։
Այդ մարմարյա ձեռքերը հաջողությամբ ու անվնաս տեղ հասնելուց հետո որոշվեց դրանք տեղադրել Երևանի օղակաձև զբոսայգում (այժմ դրա հետնամասում Ավետիք Իսահակյանի արձանն է կանգնած)։ Ես հիշում եմ այդ հիշարժան օրերը, քանի որ Լենինի, Ստալինի, Շահումյանի ու այլ «հավատարիմ» հեղափոխականների արձանների շարքում հանկարծ հայտնվեց ոչ հեղափոխական, ազատ ոճի այդ քանդակը։ Մայրաքաղաքի բնակիչները շատ սիրեցին այդ արձանը, ու իրար հերթ չտալով անընդհատ ուզում էին նկարահանվել այդ ձեռքերի շուրջը (մինչև հիմա էլ պահպանվել է 40-ամյա հնություն ունեցող իմ լուսանկարն այդ արձանի առջև)։ Այդ արձանը քաղաքապետարանն անվանեց «Բարեկամության ձեռքեր», բայց այդպես էլ հասարակությունից գաղտնի պահեց ձեռքերի Տիրոջ բուն պատմությունն ու նպատակը։
Ինքս, ի դեպ, վերջերս իմացա, որ դրանք մեր Տեր Հիսուսի օրհնող ձեռքերն են։ Հիմա ամեն անգամ արձանի կողքով անցնելիս մտովի խնդրում եմ, որ Նա օրհնի բոլորիս, չնայած չորս տասնամյակ ուշացումով, բայց հավատալով, որ Աստծո օրհնությունը երբեք ուշացած չի լինում, քանզի Տերը երեկ, այսօր ու հավիտյան նույնն է։ Կարող եք այսուհետ դուք էլ օրհնվել...


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

n_compact">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն