Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Օսկանյանը` Ջեյմս Բո՞նդ, թե՞ Վարդան Մամիկոնյան

Օսկանյանը` Ջեյմս Բո՞նդ,  թե՞ Վարդան Մամիկոնյան
19.10.2012 | 13:05

«Նախագահական մարաթոնը ստեղծագործական գործընթաց է, որտեղ մասնակիցները պետք է ցույց տան իրենց ողջ կարողությունները»,- հայտարարել է մարքսիզմի «ծանր հրետանի» ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ` անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուներին` Րաֆֆի Հովհաննիսյանին և Վարդան Օսկանյանին: «Նրանք ամերիկյան քաղաքականության սպասարկողներ են: Հայաստանը երբեք այդքան արտաքին ճնշումների չի ենթարկվել, որքան այսօր` Վարդան Օսկանյանի հետ կապված: Քաղաքական գործիչների խնդիրն է պատասխանել մեկ հարցի` ի՞նչ անել, քանի որ ԱՄՆ-ը տասը տարի շարունակ նախապատրաստում է ագենտ 007, Ջեյմս Բոնդ, մենք գլխի չենք ընկել: ԱՄՆ-ը հերոսացնում է Օսկանյան Վարդանին` դարձնելով Մամիկոնյան Վարդան»,- փաստել է Հակոբյանը` հընթացս նկատելով, որ մինչ ԱՄՆ-ը նախագահի իր թեկնածուին է պատրաստում, Ռուսաստանը դեռ «քնած» է, չնայած ինքը չէր հրաժարվի նրա թեկնածուն լինելուց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ