Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
19.10.2012 | 11:15

Մեղքից հեռու մնալու աղոթք

Արևելքից մինչև արևմուտք կաղոթենք և կաղաչենք Քեզ, Հայր Ամենակալ, որ մեզ փրկես մեղքերից և աշխարհի ցանկություններից, ընդունես մեր սրտաբուխ աղոթքներն ու խնդրանքները, և Քո սրբերի հետ միասին մեզ արժանի անես հավատին և Քո պատվիրաններին։ Ամենակալ Տեր Աստված մեր, փրկի՛ր մեզ և ողորմի՛ր մեզ։

Ժամագիրք

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ