Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Շնորհակալ իմ կենացի հըմա, շնորհակալ իմ կոմպանի հըմա»

«Շնորհակալ իմ  կենացի հըմա, շնորհակալ իմ կոմպանի հըմա»
23.10.2012 | 13:09

Ներ և արտքաղաքական այսօրվա բնութագիրը մեկ ստատուս ունի` սպասում: ՀՀԿ-ն սպասում է կնքվելիք հուշագրին: ՀԱԿ-ը սպասում է Տեր-Պետրոսյանի մարգարեանալուն. առանց այդ մարգարեության ՀԱԿ-ի վախճանն անմխիթար կլինի: ՀՅԴ-ն արդեն մարգարեացել ու որոշել է, որ չի մասնակցելու ընտրություններին: Չի բացառվում, որ օրենսդրական նախաձեռնությունների խորհրդարանական մերժումից հետո ՀԱԿ-ը ևս օգտվի այդ ոսկե ուղուց` Ջհանգիրյանի ինադու ապացուցելով կույս մնալու և հաճույք ստանալու «հնարինությունը»: «Ժառանգությունն» այլևս քաղաքական կատեգորիա չէ, նույնիսկ հայաստանյան չեղած կատեգորիաների պայմաններում, ուստի նրա մասին չենք խոսում:
Ինչ վերաբերում է արտքաղաքական վեկտորներին, ապա այս օրերին սառը պատերազմից կենաց-մահու կռվի անցած ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մեզանում նույնականացված են: Նրանք առանձին-առանձին ցանկանում են վերահսկելի դարձնել Սերժ Սարգսյանին, որն ընտրությունների այս պահի միակ ֆավորիտն է, և այլընտրանքի բացակայությունը նրանց պահում է նույն` բլիթ-մահակ նիշի վրա: Այսպես, ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Էրիկ Ռոբինի միջոցովՀայաստանին ֆինանսական աջակցության խոստումներ տրվեցին, հին ու նոր ատոմակայանների հաշվով` նույնպես, ԵՄ-ն էլ էնտեղ վիզային ռեժիմի հարցերը բարեփոխեց… Պաուզան Արևմուտքի մասով պետք է փոքր-ինչ ձգել: Մեկը` ԵՄ, մյուսը` ամերիկյան առնչությամբ: Եվրոպական դատարանը բավականին հետաքրքիր մանևր արեց Տեր-Պետրոսյանի իրավունքների, «տնային կալանքի» հաշվով. հասկացրեց Սերժ Սարգսյանին, որ, ըստ ամենայնի, կմերժի հայցը: Սակայն Արևմուտքը նույնպես սպասման մեջ է ոչ միայն Սիրիա-Թուրքիա զարգացումներում Հայաստան-Ռուսաստան տանդեմի մասով, այլև Եվրասիական միության հաշվով Հայաստանի` Ռուսաստանին տալիք պատասխանի (երկու միլիարդի մասին է խոսքը, որը խոստացել է Ռուսաստանն այդ դեպքում տալ Հայաստանին):
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, բացի վերևը նշված Եվրասիա-Սիրիա-Իրան պատճառներից, այստեղ խնդիրը նուրբ է նաև այն առումով, որ Օբաման գնում է ընտրությունների բավականին փոքր առավելությամբ, ու, «տոլչոկ» ապահովելու համար, հայկական լոբբիի ձայներն ուղղակի անգնահատելի են: Հարկավորը պետք է մատուցել հայկական լոբբիի խաղի ռեժիսորներին` գրագետ ու պրագմատիկ պարտիա առաջարկելու համար: Թույլ տանք մեզ կարծել, որ առաջիկայում հայ լոբբին, ըստ ամենայնի, կգտնի ձևը` ինչպես սատարել Օբամային, եթե նաև կարողանա հաշվել, որ երկրորդ փուլ չի լինելու: Կարծում ենք նաև` Ռոբինը սրա համար էր Հայաստանում:
Հասանք ԲՀԿ-ին. սույնը ողջ կյանքում փորձում է ժամանակ շահել, ասել ենք` արտքաղաքական վեկտորում սպասում է ամերիկյան ընտրությունների ելքին, Ռուսաստանի վերջնական խոսքին: Մյուս կողմից էլ ցանկանում է` 2013-ի բյուջեի քննարկումներն ավարտվեն, նոր ստորագրի հուշագիրը, որ դեմքը պահի:
Ընդ որում, ԲՀԿ-ի «սպասման հիվանդության» էպիկրիզում ամենատպավորիչն ու հուզիչը Օսկանյանի շնորհակալական «մեսիջն» էր առ Գագիկ Ծառուկյան:

Հիմա «էներգետիկ» հարց չենք տալու (չնայած 12 թիվը հենց «էներգետիկա» է, բայց քանի որ մայաներն ասել են` մինչև դեկտեմբեր, ու բոլորս` պըրծ, իզուր ինչո՞ւ վատամարդ լինենք), որ ճշտենք` արդյո՞ք Օսկանյանի դեմ սկսված Աղվան Գառնիկիչի ու ՀՀԿ-ի քաղաքական հալածանքն է ավելի ծանր` էներգապես, թե՞ Օսկանյանի այս «խո՜ր» շնորհակալությունն առ Ծառուկյան, որը երկակի օգտագործման էր. մի կողմից, հաստատ, ԲՀԿ ծառուկյանապաշտ «քրմերը» հավաքվել ու բորբոքել են Ծառուկյանի «բենամուքիական» բարդույթները, թե, շեֆ, ոնց որ թե մամուլում, փորձագիտական շրջանակներում կարող է օբյեկտիվորեն տեսակետ ձևավորվել, որ Օսկանյանն է ԲՀԿ-ի գաղափարական շոգեքարշը: Այդպիսով ստիպել Օսկանյանին շնորհակալվել Ծառուկյանին, և դա այն դեպքում, երբ «դեղձի ծառի վրայից» լսող է եղել, որ Օսկանյանն ու իր «բոսն» անչափ դժգոհ են Գագոյի` Օսկանյանի միջնորդության ԱԺ նիստից բացակայելուց, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորների պահվածքից:
Մյուս կողմից էլ, սույն «դժգոհները»` Օսկանյանն ու իր «բոսը», չեն ցանկանում, որ Գագոն շատ ջղայնանա, ու թե այնպես ստացվի, որ Գագոն գիշերը քնի ու մոտը «կարիես» առաջանա` հուշագիրը չստորագրելու մասով, ԲՀԿ-ն թեկնածու ունենա նախագահական ընտրություններում, գոնե ի դեմս Գագոյի: ՈՒստի իր համար ճակատագրական պահին պառլամենտից բացակայած, իրեն համառորեն նախագահի թեկնածու «չնշանակող» Ծառուկյանին Օսկանյանն ասաց.
-Շնորհակալ իմ կենացի հըմա, շնորհակալ իմ կոմպանի հըմա:
Մազո՜ւրկա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ