Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արի՛, մի՛ գնա, եկել ես` մնա

Արի՛, մի՛ գնա,  եկել ես` մնա
26.10.2012 | 12:50

Դյուրենմաթն ասում է` քաղաքական թատրոնը միշտ էլ գերազանցել է իմ թատրոնին: Հաստա՛տ: Տե՛ս Գագիկ Ծառուկյանի` «Մի հայտարարված արտերկիր մեկնումի պատմություն» մարկեսյան մոտիվը:

Բայց ամեն բան սկզբից: Մեծարգո «շեֆ» Գ. Կոլյայիչը առայսօր ուր ասես «մեկնել» է, բացի իր իրական կոչման վայրից: Ինչպես ընդունված է ասել միֆական պատումներում` ԲՀԿ նույնքան միֆական առաջնորդը իր թևով, իր ոտքով երբեք չի հայտնվել բուն աշխատավայրում: ՈՒ թե հաշվի առնենք, որ նա համ էլ մի ամբողջ ֆրակցիայի ղեկավար է, ընդ որում, պառլամենտում թվով երկրորդը, որն ունի մի ամբողջ 450 (չորս հարյուր հիսո՜ւն հազար) ընտրողի աջակցություն, ապա «անգլուխ» մնացած այդքան ընտրողի դարդ ու ցավը թողնելով մի կողմ, հիշենք նաև` «արտերկիր մեկնումի» սինդրոմը, ինչպես նաև «կարևոր գործերով» ԱԺ չայցելելու գրաֆիկով ապրող կուսառաջնորդը ժամանակ չգտավ այցելելու ԱԺ նույնիսկ այն ժամանակ, երբ քննարկվում էր կուսակցության երկրորդ համարի, գաղափարական էլեկտրաքարշի անձեռնմխելիության հարցը, որի համար անհանգիստ են ԵՄ-ն, ԱՄՆ-ը, միջազգային բոլոր լրատվամիջոցները և նույնիսկ Լևոն Զուրաբյանը:

Իսկ այժմ խրոնոլոգիա: Հերթական քառօրյային Ծառուկյանը նույնպես չկար: Հարց հղեցինք` ինչո՞ւ, հասկանալու` էդ ի՞նչ կարևոր գործեր ունի կոնյակի տոն կազմակերպող, խաղող մթերող, Խուրշուդյանի հարսանիքին, Սեյրանի որդու էլ, ներկա գտնվող պարոն Ծառուկյանը, որ էլի չմասնակցեց ԱԺ նիստին: Ասին` մեկնել է արտասահման: Ասինք` ճշտենք: Մոտիկներից: Ասին` հենց նոր իր հետ էինք, ինչ արտերկիր, Երևանում է: Հետ զանգեցինք` ասինք` կներեք, որ մենք ապրում ենք, կանք ու շնչում ենք, բայց Ծառուկյանը Երևանում է… ու գնա՜ց. շատ արագ ռեժիմով իրենց բոլոր «կանալներին» «ռացիայով» զգուշացրին, հենց հարցնեն, ասեք` մեկնել է, գնացել է, արտերկրում է: Մամուլը մտավ խաղի մեջ: Բոլորով որոշեցին` անշառ Դուբայում է:
Բայց դե` հաջորդ օրն էնքա՜ն կարևոր միջոցառում կար, էնքա՜ն կարևոր գործ կար, որ ի՜նչ ԱԺ, ի՜նչ արտերկիր. Ծառուկյանը պետք է ցույց տար, որ «գոսպոդինենք»` Կովալենկո Վյաչեսլավենք չորեքշաբթի օրը, ի տարբերություն երեքշաբթիի, խմում են: Եվ ընդհանրապես` չորեքշաբթին խմելու օր է: Մի խոսքով, Հայաստան-Ռուսաստան ցուցահանդես բացեց, իրականում ցուցահանդեսի հանեց «փաստը», որ Ռուսաստանի հետ ինքն ու ԲՀԿ-ն խնդիր չունեն (Հեֆեռնն էր, էլի, եկավ-գնաց. էս Հեֆեռնն էլ Ծառուկյանի ու Կովալենկոյի ինադու նույն օրը շնորհավորեց վարչապետին` ներդրումային լավ միջավայր ստեղծելու, 32 կետով բարելավելու համար), և ուրեմն` Ծառուկյանը ցույց էր տալիս, որ Կովալենկո Շահգալդյանը (օ՜յ, կներեք, սխալվեցինք)` Վյաչեսլավը, «լյավ» էլ իր հետ խմելու հավես ունի:
Էլի գլուխ չցավեցնենք. «խմելու», ռուս գործարարի, տիկին Ռոզայի (տեսա՞ք` էն մի «Էքսպոյի» ժամանակ, ոնց էր տիկին Ռոզան մայրաբար գգվել Սերժ Սարգսյանին ու հետը քայլում էր. գիտեք, չէ՞, որ «վ տոնկոմ միրե մի վսե եդինի», «զնաչիտ»` որդու սերն էր տալիս «նախագահ ջանին») Վարդենիսում լինելու մասին պատմելուց հետո, ԲՀԿ-ից ասին` հենց ցուցահանդեսը պրծավ, ԲՀԿ առաջնորդ պարոն Ծառուկյանը երեկոյան էլի գնում է արտերկիր:
Չէ՜, չէ՛: Էս անգամ ոչ Աժ «դարդից»: Էս անգամ արդեն նա պետք է ժամանակ շահի` մի քիչ էլ ձգելու սպասվող հուշագրի ստորագրումը, կամ, ինչպես սպասում են օսկանյանական թևում, հայտարարի` իր մոտ սկսվեց կարիե՜ս:
Մի խոսքով` ֆիքսում ենք. շատ հրապարակային ու «քյասար» քաղաքական ուժ են ԲՀԿ-ն ու իր առաջնորդը: Ընդ որում, նույնական էր նաև ԲՀԿ «հրապարակայնությունը»` աջից կախված վերտու հեռախոսի պարագայում: Ի դեպ, որպես ազնվախոս, մենք օրերս նաև պարոն Օսկանյանին դիմեցինք` «առաջնորդը» Երևանո՞ւմ է, թե՞ արտերկրում: Նա վերջին շրջանում սահմանափակել է լրագրողների հետ իր շփումը, ու «չազնվացավ»:
Էսքանը պատմեցինք, որ ասենք, թե ինչու էր խեղճ Դյուրենմաթն ասում, որ քաղաքական թատրոնը… հասկացաք: Բանն այն է, որ մարդու իրավունքների պաշտպան, համապատասխան ԱԺ հանձնաժողովի նախագահուհի տիկին Էլինար Վարդանյանը նախորդ օրը հարց ուղղեց կառավարությանն առ այն, թե էդ ձեր Էդուարդ Նալբանդյանն ինչո՞ւ է օգտվում իր սահմանադրական իրավունքներից ու գնում «ճ» կլասի երկրներ (ասա, ա՛յ Էլինար, ինչո՞ւ ես դժգոհում, մարդը Տանզանիա չի գնում, ձեր սիրելի առյուծներն էնտեղ անվնաս են մնում… չնայած էս առումով Էլինարը երկակի վիճակում է. նրա մի «բոսը» սիրում է սպանել, նստել սատկած առյուծի վրա ու նկարվել, մյուս «բոսը» պահում-պահպանում, գուրգուրում է նրանց, մեկ-մեկ էլ` մարդ «ուղարկում» մոտները):
Մարդու իրավունքների պաշտպանին Նալբանդյանի մասին հարց տալուց առաջ արդյո՞ք չի հետաքրքրում, թե իր կուսակից Օսկանյանի անձեռնմխելիության օրն ո՞ւր էր գնացել նրա կուսակից առաջնորդը (չէ՜, մենք չենք ասում Բելառուսը «ճ» կլասի երկիր է):
Մարդու իրավունքների, այն է` 450 հազար ընտրողի (և ոչ միայն) իրավունքների պաշտպանին չի՞ հետաքրքրում, թե ինչու է ամենաբարձր վարկանիշ ունեցող կուսակցական առաջնորդը իսպառ բացակայում իր բուն աշխատատեղից. չէ՞ որ նման այլ դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատողին… հասկացաք:
Իսկ մեզ հետաքրքրում է: Էն էլ ո՜նց:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ