«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թուրքիայի և Սիրիայի միջև հարվածները շարունակվում են

Թուրքիայի և Սիրիայի միջև հարվածները շարունակվում են
29.10.2012 | 14:36

Թուրքիան հրետանային հարված է հասցրել Սիրիային՝ ի պատասխան վերջինիս արձակած արկի։ Այսօր առավոտյան սիրիական կողմից արձակված արկը պայթել է Թուրքիայի Բեշասլան գյուղից 300 մետր հեռավորության վրա։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ