Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«...Չէ՛, ընկեր պե՛տը»

«...Չէ՛, ընկեր պե՛տը»
01.11.2012 | 18:10

Բյուջեի նախագծի շրջանակներում դաշնակցական Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր իմացության շրջանակներում համեստ անդրադարձ կատարեց։ Պատասխանից չգոհացած ՀՅԴ պատգամավորն անցավ բացատրական աշխատանքի։ Երկխոսությունն իր պրիզմայի ոլորաններում տևական ժամանակ տանելուց հետո նիստում նախագահող Հակոբ Հակոբյանը եզրափակեց. «Սոցնախարարությունը ֆինանսներ ծախսող կառույց է, ոչ թե աշխատատեղեր ստեղծող»։ Մինասյանին այս անգամ պաշտպանության տակ առավ ԲՀԿ-ական Միքայել Մելքոնյանը, ասելով, որ համաձայն չէ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանի հետ և տեսությունից անցավ գործնականի։ Նախագահողը դարձյալ «մեջ ընկավ»` արժանանալով Արծվիկ Մինասյանի նրբանկատությանը. «Թողեք նախարարը պատասխանի»։ Արտեմ Ասատրյանը համաձայնեց. «Ես էլ եմ կարծում, որ ինքս եմ պատասխանելու»։ Ամեն դեպքում «տակ չմնալու» համար Հակոբ Հակոբյանը ցույց տվեց, որ իրադրության տերն ինքն է. «Պարոն Մինասյան, հարց եք տվել ու չեք լսում, խանգարում եք»։

-Ե՞ս,- զարմացավ ՀՅԴ պատգամավորը։
-Բա չէ՛, ընկեր պե՛տը,- ասաց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Մեկնաբանություններ